Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրով կհիմնանորոգվի Բյուրական համայնքի խմելաջրի ցանցը

09.07.2020

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում կհիմնանորոգվի Բյուրական համայնքի խմելաջրի ցանցը:

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 55%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 45%-ը կներդնի համայնքը:

Հիմնանորոգման և քայքայված հատվածների փոխարինման աշխատանքների ավարտից հետո շուրջ 1կմ երկարությամբ խողովակաշարից խմելու ջրով կապահովվի համայնքի 100 տնտեսության 400 բնակիչ:

Արագածոտնի մարզի բոլոր համայնքները խմելաջրով ապահովելը մեզ համար շարունակում է մնալ առաջնային: Համայնքներում առկա ջրամատակարարման խնդիրները քայլ առ քայլ լուծվելու են:

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը:
Արագածոտնի մարզի համայնքների կողմից ներկայացված մյուս ծրագրային հայտերի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14