Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի 11 համայնքներում ֆուտբոլի խաղադաշտեր կկառուցվեն

10.07.2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, համագործակցելով Արագածոտնի մարզպետարանի և մարզի համայնքների հետ, «Աջակցություն Հայաստանի Հանրապետության մարզերում ֆուտբոլի զարգացմանը» ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզի 11 համայնքներում արհեստական խոտածածկով ֆուտբոլի խաղադաշտեր է կառուցում:
Խաղադաշտերի կառուցման համար ընտրվել են դպրոցին, մարզադպրոցին կից կամ գյուղամիջյան տարածքներ՝ հետևյալ համայնքներում.
✅ Թալին
✅ Ապարան (Շենավան բնակավայր)
✅ Ծաղկահովիտ (Ծաղկահովիտ բնակավայր)
✅ Ալագյազ (Ալագյազ բնակավայր)
✅ Արագածավան (Արագածավան բնակավայր)
✅ Կարբի
✅ Օշական
✅ Ոսկեվազ
✅ Բյուրական
✅ Մաստարա
✅ Ներքին Սասնաշեն

Մի շարք համայնքներում շինարարությունն արդեն մեկնարկել է, մյուսներում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:
Խաղադաշտերը շահագործման կհանձնվեն մինչև սեպտեմբեր:

Ծրագրի նպատակն է նպաստել մարզերում ֆուտբոլի, մասնավորապես՝ մասսայական և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34