Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

    Մարզխորհրդի նիստին մասնակցեց գյուղատնտեսության նախարարը

Մարզխորհրդի նիստին մասնակցեց գյուղատնտեսության նախարարը 29.03.2012

Մարտի 28-ին կայացավ մարզխորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Քննարկվեցին 2012 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման ընթացքի....

Գրքի շաբաթվա մեկնարկը` Արագածոտնի մարզային գրադարանում 29.03.2012

Հայկական գրադարանային միությունը, 2002թվականից սկսած, հանրապետությունում անց է կացնում Ազգային գրադարանային շաբաթ: Մշակութային այս կարևոր նախաձեռնությունը ներառում է բազմաբնույթ միջոցառումներ, որոնց մեջ ներգրավված են Երևանի և մարզերի հանրային գրադարանները: Միջոցառման նպատակն է գրքի, ընթերցանության քարոզչությունը, գրադարանների` իբրև մշակութային, տեղեկատվության կենտրոնների դերի կարևորումը, հասարակության լայն խավերի հետ գրադարանների կապերի քաջալերումը և այլն:

Ցուցահանդես՝ նվիրված ՀՀ ազգային դրամի պատմությանը 26.03.2012

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ապրիլի 16-23-ն ընկած ժամանակահատվածում նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության ազգային դրամի պատմությանը վերաբերող ցուցահանդեսի կազմակերպում Աշտարակ քաղաքում: Ցուցահանդեսի նպատակն է բնակչությանը ծանոթացնել ՀՀ ազգային դրամի պատմությանը, դրամի պաշտպանական հատկանիշներին, ֆինանսաբանկային համակարգի հիմնական գործառույթներին, ներկայացնել ֆինանսական համակարգի ծառայություններից օգտվողների իրավունքները:

Կբարելավվեն մի շարք գյուղական համայնքների էներգահամակարգերը 24.03.2012

Մարզի տարածաշրջաններում բնակչության հետ մարզպետ Սարգիս Սահակյանի հանդիպումների ժամանակ, ի թիվս բազմապիսի հարցերի, բարձրացվել է նաեւ էներգահամակարգերի բարեկարգման խնդիրը: Այն օրակարգային է հատկապես Բյուրականում, Նոր Եդեսիայում, Ագարակում, Կոշում, Օրգովում, Աղձքում, Օշականում, Ոջանում եւ այլ համայնքներում: Բնակիչներին մարզպետը հավաստիացրեl էր, որ կարեւորագույն այդ հարցը կուսումնասիրվի եւ համապատասխան լուծում կտրվի հնարավորինս սեղմ ժամկետում:

Քննարկվեցին կենսաթոշակային բարեփոխումներին վերաբերող հարցեր 21.03.2012

,,Ֆինանսական գրագիտության անհրաժեշտությունը կենսաթոշակային բարեփոխումների համատեքստում՚՚ ծրագրի շրջանակում ՀՀ Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում մարզի բնակչության հետ: ,,Կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունումՙՙ թեմայով ներկայացմամբ հանդես եկան ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանը եւ ՀՀ ֆինանսների նախարարության Լիցենզավորման գործակալության պետ Կարեն Թամազյանը:

              Պարգեւներ՝ մարզի փրկարարներին

Պարգեւներ՝ մարզի փրկարարներին 16.03.2012

Մարտի 16-ին Արագածոտնի մարզպետարանում տեղի ունեցավ մարտի 7-ին Արագածոտնի մարզում վատառողջ մարդուն օգնության հասած և նրան ձյան միջով շուրջ 4 կիլոմետր պատգարակով մինչև շտապօգնության մեքենա հասցրած հրշեջ-փրկարարների պարգևատրման արարողությունը։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-02-15 18:48:46