Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2020 թ. սուբվենցիոն ծրագրով Կաքավաձոր համայնքում ոռոգման ջրատար է կառուցվում

13.07.2020

Արագածոտնի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2020թ.սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթանում են Կաքավաձոր համայնքի ոռոգման նոր ջրատարի կառուցման աշխատանքները:

Ծրագրի ավարտից հետո ոռոգման ջուրը 1.5կմ երկարությամբ նոր խողովակաշարով անկորուստ կհոսի դեպի ջրամբար, որով համայնքի 305 տնտեսության տնամերձ հողամասերը կոռոգվեն նաև օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Սա կնպաստի ինչպես բերքատվության բարձրացմանը, այնպես էլ խմելու ջրի խնայողությանը:
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի 55%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 45%- ը կներդնի համայնքը:

Գյուղացիական տնտեսություններին ոռոգման կայուն ջրամատակարարում ապահովելու հարցը մեր աշխատանքային օրակարգում է:

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքային նշանակության խնդիրները լուծելու մասին որոշումը կայացվել է տվյալ համայնքի ավագանու կողմից՝ հաշվի առնելով բնակիչների կարծիքը և խնդիրների առաջնահերթությունը:
Արագածոտնի մարզի համայնքների կողմից ներկայացված մյուս ծրագրային հայտերի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի հետ համատեղ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-13 11:05:17