Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզի բուժհաստատություններում 14.01.2019թ. դրությամբ ստացիոնար բուժում է ստանում գրիպ և սուր շնչառական հիվանդություններով 21 հիվանդ 14.01.2019

ՀՀ Արագածոտնի մարզի բուժհաստատություններում 14.01.2019թ. դրությամբ ստացիոնար բուժում է ստանում գրիպ և սուր շնչառական հիվանդություններով 21 հիվանդ, որոնք հիմնականում 0-14 տարեկան երեխաներ են: «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում սուր շնչառական վարակով հիվանդների թիվն այս պահին 6-ն է, «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում՝ 7-ը.....

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի մոտ կայացավ  2019 թվականի քաղաքացիների առաջին ընդունելությունը

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի մոտ կայացավ 2019 թվականի քաղաքացիների առաջին ընդունելությունը 11.01.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի մոտ 11.01.2019թ. կայացավ քաղաքացիների առաջին ընդունելությունը։ Ընդունելության ընթացքում քննարկվեցին հողային, աշխատանքային, սեփականության իրավունքի և սոցիալական ապահովության ոլորտին առնչվող հարցեր......

Արագածոտնի մարզում մեկնարկել է ձմեռային զորակոչը

Արագածոտնի մարզում մեկնարկել է ձմեռային զորակոչը 10.01.2019

Արագածոտնի մարզի զինվորական կոմիսարիատում այսօր՝ հունվարի 9–ին, հանդիսավոր կերպով զինվորական ծառայության են մեկնել 2019 թվականի ձմեռային զորակոչի Արագածոտնի մարզի առաջին նորակոչիկները: Նորակոչիկներին խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթելու և պարտադիր զինվորական ծառայության ճանապարհելու նպատակով մարզային զինկոմիսարիատ էին այցելել ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, համայնքների ղեկավարները, «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, ծնողները, ընկերներն ու հարազատները......

Հայտարարություն համայնքների ավագանիների նիստերի վերաբերյալ 10.01.2019

2019 թվականի հունվարի 15-ին, ժամը 12:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Զարինջայի համայնքապետարանում տեղի է ունենալու Զարինջա համայնքի ավագանու հերթական նիստ: 2019 թվականի հունվարի 16-ին, ժամը 11:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ակունքի համայնքապետարանում տեղի է ունենալու Ակունք համայնքի ավագանու հերթական նիստ: 2019 թվականի հունվարի 16-ին, ժամը 15:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազի համայնքապետարանում տեղի է ունենալու Ալագյազ համայնքի ավագանու նիստ:

2018 թվականին Արագածոտնի մարզում ծնվել է 691 երեխա

2018 թվականին Արագածոտնի մարզում ծնվել է 691 երեխա 08.01.2019

Դեկտեմբեր ամսին գրանցվել է 62 ծնունդ՝ 20 աղջիկ, 42՝ տղա (Աշտարակի տարածաշրջան՝ 4 աղջիկ, 14 տղա, Թալինի տարածաշրջան՝ 8 աղջիկ, 16 տղա, Ապարանի տարածաշրջան՝ 8 աղջիկ, 7 տղա, Արագածի տարածաշրջան՝ 5 տղա)....

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ 08.01.2019

Հունվարի 08-ի ցերեկը ՀՀ Արագածոտնի մարզի առանձին շրջաններում, 09-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Հունվարի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 3-8մ/վրկ, հունվարի 08-09-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 09-10-ին կնվազի 5-6 աստիճանով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14