Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնում անցկացվեց հրամանատարա-շտաբային ուսումնավարժություն

21.06.2012

Արագածոտնում անցկացվեց հրամանատարա -շտաբային ուսումնավարժություն՝ << Բնակչության պաշտպանության կազմակերպումը և իրականացումը ուժեղ երկրաշարժի դեպքում>> թեմայով: Ուսումնավարժության նպատակներն էին կատարելագործել ՀՀ մարզի պետական կառավարման տարածքային մարմնի, արտակարգ իրավիճակներում գործող մշտական հանձնաժողովի և մարզային փրկարարական վարչության հմտություններն ու ունակությունները ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում, հնարավորություն ընձեռել արձագանքող ուժերի ղեկավարներին աղետի գոտում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպման ու իրականացման գործում, ստուգել <<Արագածոտնի մարզում ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպման պլանի>> իրատեսությունը:
Մասնակիցները մարզային փրկարարական վարչությունն ու մարզի արտակարգ իրավիճակներում գործող մշտական հանձնաժողով՝ մարզպետ Սարգիս Սահակյանի նախագահությամբ:
Ըստ ուսումնավարժության պլանի, մարզկենտրոն Աշտարակ քաղաքին հարակից հատվածում տեղի ունեցած ենթադրյալ երկրաշարժն էր: Մարզային փրկարարարական վարչությունում գործարկվեց երկրաշարժի ԳԻՍ ծրագիրը: Տրվեց հնարավոր իրավիճակի կանխատեսումներ, ճշտվեցին փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման համար ուժերի խմբավորման հաշվարկը համաձայն հաղորդագրության տվյալների: Փրկարարական աշխատանքների տեղամասերի ղեկավարների կողմից որոշվեցին աշխատանքների կատարման և ինժեներական տեխնիկայի օգտագործման կարգը, համաձայնեցվեցին ենթակա ուժերի և այլ կազմավորումների գործողությունները, որոշվեցին կառավարման և կապի կազմակերպման կարգը ստորաբաժանումների հրամանատարների միջև:
Ուսումնավարժության ընթացքն անցավ նախատեսված պլանի համաձայն, որի ամփոփման արդյունքում բարձր գնահատվեց ծրագրի կազմակերպվածությունը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 09:11:06