Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ մարզխորհրդի հերթական նիստը

19.06.2012

Հունիսի 19-ին Արագածոտնի մարզպետարանում կայացավ մարզխորհրդի հերթական նիստը: Մարզպետ Սարգիս Սահակյանը ներկայացրեց մի քանի հիմնախնդիրներ, որոնք ներգրավված են առաջիկա ծրագրերում:Նա ասաց, որ մարզում սկսվում է իրագործվել կառավարության կողմից իրականացվող երրորդ հրատապ ծրագիրը, որի համար մարզին հատկացվել է 670 մլն. դրամ: Այդ շրջանակում ներգրավված են մի շարք համայնքներ, որտեղ կկատարվեն դպրոցների, մշակույթի տների վերանորոգման, ինչպես նաեւ գազիֆիկացան աշխատանքներ:
Նա խոսեց նաեւ ոռոգման ջրի մասին, նշելով, որ այս տարի անհամեմատ սակավ է ջրամբարներում կուտակված ջուրը: Այս առումով տարին աննախադեպ է, եւ Սեւանա լճից ոռոգման նպատակով ջուր է ստացվում արդեն մայիսի 4-ից սկսած: Ոռոգման խնդիրը մեղմելու նպատակով կազմվելու է ժամանակացույց, որպեսզի Արզնի-Շամիրամ ջրանցքի վերջնամասում գտնվող համայնքները չտուժեն սակավաջրության պատճառով:
Մարզպետը համայնքապետերին տեղեկացրեց նաեւ, որ այս տարի եւս գյուղացիական տնտեսությունները կարող են օգտվել կառավարության կողմից տրվող աշնանացան ցորենի, դիզվառելիքի եւ պարարտանյութի հատկացումներից: Անդրադարձ եղավ նաեւ գյուղատնտեսական արտադրանքի մթերումների գործընթացի կազմակերպմանը, ինչպես նաեւ հունիսի 25-27-ը կայանալիք զորահավաքային զորավարժանքների անցկացմանը:
Նիստի օրակարգին համապատասխան, քննարկվեցին նաեւ մարզի 2012 թվականի ամփոփ հողային հաշվեկշռի հաստատման աշխատանքների կազմակերպման, համահարթեցման դոտացիաների 2013 թվականի գումարների հաշվարկներում օգտագործվող հողի հարկի եւ գույքահարկի գծով հաշվարկային ցուցանիշերի, բազմամյա տնկարկների տարածքների հաշվառման մասին հարցերը:
Առանձնակի անդրադարձ եղավ մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման եւ նախորդ տարիներին գոյացած աշխատավարձի ու սոցվճարների պարտքերի մարման գործընթացին: Այս կապակցությամբ մարզպետը հանձնարարեց առավելագույն պատասխանատվություն եւ հետեւողականություն դրսեւորել այս կարեւորագույն խնդրի նկատմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14