Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնում քննարկվեցին գենդերային քաղաքականության հարցեր

Արագածոտնում քննարկվեցին գենդերային քաղաքականության հարցեր 13.10.2011

Արագածոտնի մարզպետարանում տեղի ունեցավ գենդերային քաղաքականությանը վերաբերող հարցերի քննարկում: Մանակիցների թվում էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության, մարզպետարանի նույն բաժնի աշխատակիցները, համայնքների ղեկավարներ, շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Գայանե Դանիելյանը տեղեկացրեց, որ օրվա թեմատիկ հարցերով զբաղվում է մարզային մշտական հանձնաժողովը՝ մարզպետի տեղակալ Արամ Արսենյանի նախագահությամբ:

Սկսվել է մարդահամարի գործընթացը

Սկսվել է մարդահամարի գործընթացը 12.10.2011

Հոկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 8.00-ին Արագածոտնի մարզում սկսվեց մարդահամարի գործընթացը: Մինչ այդ մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման մարզային հանձնաժողովի կողմից նախապատրաստական աշխատանքներ են տարվել այն կազմակերպված եւ արդյունավետ անցկացնելու համար: Հանձնաժողովի նախագահը մարզպետ Սարգիս Սահակյանն է, ում կողմից համապատասխան հանձնարարականներ են տրվել համայնքապետարաններին, գործադիր մարմինների տարածքային ծառայություններին, շահագրգիռ բոլոր...

<Սասնա ծռեր> էպոսին նվիրված օրեր` Արագածոտնում

<Սասնա ծռեր> էպոսին նվիրված օրեր` Արագածոտնում 09.10.2011

ՀՀ Արագածոտնի մարզպետարանի եւ մշակույթի նախարարության հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ միջոցառումների լայն ծրագիր է իրականացվել Արագածոտնում` նվիրված Հայ ժողովրդական բանահյուսության ամենանշանակալից երեւույթին` Էպոսին: Շուրջ 4 ամսվա ընթացքում ծրագրի շրջանակում կազմակերպվել են էպոսյան թեմաներով դասախոսություններ, սեմինարներ, ցուցադրություններ, հանրակրթական դպրոցներում անց են կացվել շարադրությունների, ասմունքի օլիմպիադաներ, շախմատի մրցույթ, գեղարվեստի դպրոցների սաների էպոսյան թեմաներով ցուցադրություններ, թեմատիկ այլ միջոցառումներ:

           Ուջանում բացվեց ոռոգման նոր ջրագիծ

Ուջանում բացվեց ոռոգման նոր ջրագիծ 08.10.2011

Արագածոտնի մարզի Ուջան գյուղում շահագործման հանձնվեց ոռոգման նոր ջրագիծ: Ծրագիրն իրականացվել է հիմնադրամի կողմից: Նոր ջրագիծը սկիզբ է առնում Արզնի-Շամիրամ մայր ջրանցքից: Այն ունի 1 կմ. երկարություն, որը վայրկյանում 300-400 խ/մ ջուր է մատակարարելու տնտեսություններին:

Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցը մեծարեց Վիկտոր Համբարձումյանին

Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցը մեծարեց Վիկտոր Համբարձումյանին 05.10.2011

Ոսուցչի օրվա կապակցությամբ յուրօրինակ նախաձեռնությամբ հանդես եկավ Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցը: Այստեղ կազմակերպվեց միջոցառում` նվիրված հայ անվանի աստղաֆիզիկոս եւ աստղագետ, Բյուրականի Աստղադիտարանի հիմնադիր, Հայաստանի եւ միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցանակների տիտղոսակիր եւ դափնեկիր Վիկտոր Համբարձումյանին:

Նշվեց ուսուցչի օրը

Նշվեց ուսուցչի օրը 05.10.2011

Արագածոտնի մարզպետարանում հանդիսավորապես նշվեց ուսուցչի օրը: Հրավիրված էին մարզի բոլոր տարածաշրջանների դպրոցների տնօրենները, վաստակաշատ մանկավարժներ, ինչպես նաեւ երիտասարդ, բայց ոլորտում արդեն հաջողությունների հասած ուսուցիչներ: Շնորհավորելով ներկաներին, մարզպետ Սարգիս Սահակյանը երախտագիտությամբ նշեց, որ ուսուցիչներն իրենց նվիրված աշխատանքով արժանապատվորեն հաղթահարեցին անկախության առաջին տարիների դժվարությունները՝ մասնակիցը դառնալով մեր երիտասարդ երկրի ձեռքբերումներին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-02 15:41:08