Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սկսվել է մարդահամարի գործընթացը

12.10.2011

 

Հոկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 8.00-ին Արագածոտնի մարզում սկսվեց մարդահամարի գործընթացը: Մինչ այդ մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման մարզային հանձնաժողովի կողմից նախապատրաստական աշխատանքներ են տարվել այն կազմակերպված եւ արդյունավետ անցկացնելու համար:
Հանձնաժողովի նախագահը մարզպետ Սարգիս Սահակյանն է, ում կողմից համապատասխան հանձնարարականներ են տրվել համայնքապետարաններին, գործադիր մարմինների տարածքային ծառայություններին, շահագրգիռ բոլոր կազմակերպություններին: Ըստ այդմ, ձեւավորվել է մարդահամարային 8 տեղամաս, որից 4-ը՝ Աշտարակի, 2-ը՝ Թալինի, մեկականը՝ Ապարանի եւ Արագածի տարածաշրջաննեևում: Տեղամասերը տեղավորված են համայնքնապետարանների շենքերում, որոնց համար ստեղծված են աշխատանքային բավարար պայմաններ:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Արագածոտնի մարզային գործակալության պետ Լյովա Մովսիսյանը տեղեկացրեց, որ մարդահամարն իրականացնելու համար մարզը, ընդհանուր առմամբ, բաժանվել է 112 հրահանգչական եւ 627 հաշվային տեղամասերի, որոնցում ներգրավված են համապատասխան թվով աշխատակիցներ: Հրահանգիչների եւ հաշվարարների թեկնածությունը, հիմնականում, տվել են համայնքապետերը: Ընտրության հարցում նկատի է առնվել, որ նրանք ունենան բարձրագույն կրթություն եւ իրենց բնակավայրում ճանաչված ու հարգված անձինք լինեն: Մարդահամարի գործընթացում ներգրավված բոլոր աշխատակիցները նախապես անցել են համապատասխան դասընթացներ, ստացել ահնհրաժեշտ ցուցումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01