Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուջանում բացվեց ոռոգման նոր ջրագիծ

08.10.2011

Արագածոտնի մարզի Ուջան գյուղում շահագործման հանձնվեց ոռոգման նոր ջրագիծ: Ծրագիրն իրականացվել է <Հազարամյակի մարտահրավերներ> հիմնադրամի կողմից: Նոր ջրագիծը սկիզբ է առնում Արզնի-Շամիրամ մայր ջրանցքից: Այն ունի 1 կմ. երկարություն, որը վայրկյանում 300-400 խ/մ ջուր է մատակարարելու տնտեսություններին:


Ջրագիծն իր նշանակությամբ մեծ կարեւորություն ունի, որը շուրջ 80 %-ով լուծելու է ոռոգման ջրի հարցը: Այն նախատեսված է տնամերձ հողամասերի համար: Սա <Հազարամյակի մարտահրավերներ> հիմնադրամի` Ուջանում իրականացրած ծրագրի վերջին մասն է: Մինչ այս, շուրջ մեկ տարվա ընթացքում հիմնադրամը եւս երկու ջրագիծ է կառուցել, որոնցից յուրաքանչյուրն ունի մեկական կմ. երկարություն եւ ոռոգում է սեփականաշնորհված հողատարածքները:


Ջրագծի բացումը տեղի ունեցավ հանդիսավոր պայմաններում, որին ներկա էին մարզի ղեկավարությունը, հյուրեր այլ համայնքներից եւ մայրաքաղաքից: Շնորհավորելով ուջանցիներին նոր ջրագծի կապակցությամբ, մարզպետ Սարգիս Սահակյանն ասաց, որ սրանով համայնքում իրականացվելիք ծրագրերը չեն սահմանափակվում եւ առաջիկայում նոր ձեռնարկներ են նախատեսվում: Դրանցից մեկը գյուղի գազիֆիկացումն է, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34