Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշվեց ուսուցչի օրը

05.10.2011

Արագածոտնի մարզպետարանում հանդիսավորապես նշվեց ուսուցչի օրը: Հրավիրված էին մարզի բոլոր տարածաշրջանների դպրոցների տնօրենները, վաստակաշատ մանկավարժներ, ինչպես նաեւ երիտասարդ, բայց ոլորտում արդեն հաջողությունների հասած ուսուցիչներ:
Շնորհավորելով ներկաներին, մարզպետ Սարգիս Սահակյանը երախտագիտությամբ նշեց, որ ուսուցիչներն իրենց նվիրված աշխատանքով արժանապատվորեն հաղթահարեցին անկախության առաջին տարիների դժվարությունները՝ մասնակիցը դառնալով մեր երիտասարդ երկրի ձեռքբերումներին:
-Այսօր մեր երկրի իշխանությունները, նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, ստեղծում են բոլոր հնարավորությունները, որպեսզի մանկավարժները սերունդներին կրթելու եւ դաստիարակելու նորմալ պայմաններ ունենան,-ասաց նա:- Կրթության ոլորտում արվող շոշափելի ներդրումների շնորհիվ հսկայացավալ ծրագրեր են իրականացվում դպրոցաշինության, տեխնիկական հագեցվածության բնագավառներում: Արդյունքում, մարզի դպրոցների 80 տոկոսն այսօր վերանորոգված է եւ ունի ժամանակից բոլոր հնարավորությունները:
Կրթության բնակավառում ունեցած աշխատանքային հաջողությունների ու ձեռքբերումների համար մարզի 25 մանկավարժ մարզպետի կողմից ստացավ պատվոգրեր: Նրանց մեջ էին նաեւ ներկայումս հանգստի անցած բազմավաստակ մանկավարժներ: Մարզի լավագույն դպրոցի տնօրեն ճանաչվեց Կոշի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզան Տոնոյանը, լավագույն ուսուցիչ՝ Անտառուտի դպրոցի պատմության ուսուցչուհի Սոֆյա Մաթեւոսյանը, լավագույն դաստիարակ՝ Աշտարակի ՙՀովիկ՚ մանկապարտեզի դաստիարակչուհի Հռիփսիմե Ներսիսյանը:
Հանդիսության ընթացքում եղան նաեւ երաժշտական կատարումներ: Հնչեցին ուսուցչին, հայրենիքին ու հայրենասիրությանը նվիրված երգեր, բանաստեղծություններ, ազգային երաժշտություն:
Մանկավարժները օգտվեցին նաեւ իրենց համար կազմակերպված հյուրասիրությունից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34