Նորություններ

Երեխայի պաշտպանությանը նվիրված միջոցառում՝ Աշտարակում 30.08.2012
Արագածոտնի մարզպետարանը եւ Աշտարակի քաղաքապետարանը ,,Սեյվ դը չիլդրեն,, կազմակերպության հետ համատեղ կազմակերպեցին երեխայի պաշտպանությանը նվիրված համայնքային միջոցառում: ,,Ծնողական և մանկական սրճարաններ,,-ում երեխայի պաշտպանության մասնագետներն անց կացրին երեխայի իրավունքների, նրանց հանդեպ բռնության հետևանքների, դրական ծնողավարության վերաբերյալ փոքրիկ դասընթացներ:
Փոխվարչապետն այցելեց Թալինի տարածաշրջան 28.08.2012
Մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ծանոթացավ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում: Արագածոտնի մարզին առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երեք փուլերով հատկացվել է շուրջ 2, 2 մլրդ դրամ: Երկրորդ փուլով նախատեսված աշխատանքները կատարվել են 90,3 տոկոսով, ընթացքի մեջ է երրորդ փուլը, որով կիրականացվի դպրոցների, մշակույթի տների, բազմաբնակարան շենքերի տանիքների, համայնքային նշանակության այլ կառույցների նորոգման 41 ծրագիր մարզի 34 համայնքում:

Կայացավ դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցություն 27.08.2012
Օգոստոսի 27-ին Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան դպրոցում կայացավ դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը:Մարզի հանրակրթական դպրոցների 2011-2012 ուսումնական տարվա արդյունքների եւ 2012-2013 ուստարվա մասին զեկուցեց մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Պարգեւ Համբարձումյանը:
Կհատկացվի ազոտական պարարտանյութ եւ դիզելային վառելիք 23.08.2012
Արագածոտնի մարզի հողատերերին կհատկացվի ազոտական պարարտանյութ եւ դիզելային վառելիք: Կառավարության կողմից իրականացվող ծրագրի շրջանակում հողօգտագործողները գյուղատնտեսության համար այդ կարեւոր միջոցները ձեռք կբերեն մատչելի գներով՝ պարարտայնութի 1 պարկի համար վճարելով 6000, իսկ վառելիքի 1 լիտրի համար 350 դրամ: Ընդհանուր առմամբ մարզին կտրվի մոտ 700 տոննա ազոտական պարարտանյութ եւ 946 տոննա դիզելային վառելիք:
Արագածոտնում պտղի առատ բերք է ստացվել 23.08.2012
Գյուղատնտեսական տարին Արագածոտնի մարզի գյուղացիական տնտեսությունների համար հաջող էր հատկապես պտղի արտադրության ոլորտում: Օգոստոսի 20-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, արտադրվել է մոտ 30 հազար տոննա պտուղ, որից 9300 տոննան կազմել է ծիրանը: Նախորդ տարվա համեմատ սա բավականին գոհացուցիչ ցուցանիշ է, քանի որ, մասնավորապես, ծիրանն անցյալ տարի ցրտահարվեց, որի արդյունքում ստացվեց ընդհամենը մոտ 1000 տոննա:
Մարզպետն ընդունեց բազեականներին 22.08.2012
Մարզպետ Սարգիս Սահակյանը օգոստոսի 22-ին ընդունեց ,,Բազե-2012,, համահայկական երիտասարդական հավաքին Արագածոտնից մասնակցած խմբի անդամներին: 7 հոգուց բաղկացած խմբի մեջ ընդգրկված էին ժողովրդական պարի, երգի, նկարչության, սպորտլանդիայի, վոլեյբոլի մասնագետները: Նրանք մարզպետին ներկայացրին իրենց ոլորտներում ունեցած հաջողությունները, որի համար արժանացել են մեդալների, դիպլոմների եւ այլ մրցանակների: Խումբն ընդգրկված է եղել նարնջագույն ճակատում, որը լավագույնն է ճանաչվել ամբողջ մրցելույթների հաշվարկով:


