Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերանորոգվեց փոստային երկու բաժանմունք

14.12.2012

Արագածոտնի մարզի Օշականի եւ Բյուրականի փոստային բաժանմունքները այսուհետ հաճախորդներին կսպասարկեն լավագույն պայմաններում: ,,Հայփոստ,, փակ բաժնետիրական ընկերության իրականացրած ծրագրի շրջանակում այստեղ կատարվել են հիմնանորոգման աշխատանքներ:
Շինարարության արդյունքում ամբողջովին նորացվել են խմելու ջրի եւ ջեռուցման համակարգերը, սանհանգույցը, կատարվել են արտաքին եւ ներքին հարդարման աշխատանքներ: Բաժանմունքները նաեւ բոլորովին նոր, արդիական պայմաններին համապատասխան գույք ու սարքավորումներ են ստացել: Ծառայությունները բարձրորակ կատարելու համար արդեն բավարար քանակության համակարգիչներ, տպիչներ, տեխնոլոգիական այլ սարքավորումներ կան, առկա է նաեւ ինտերնետային կապը:
Հիմնանորոգումից հետո բաժանմունքներն իրենց դռները բացեցին հանդիսավոր պայմաններում՝ մարզկենտրոնից եւ մայրաքաղաքից ժամանած հյուրերի մասնակցությամբ: Ներկա էր նաեւ մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա շնորհավորեց համակարգի աշխատակիցներին եւ նշեց, որ վերանորոգման համանման ծրագրերը մարզում շարունակական են լինելու:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 10:56:00