Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կրթական համակարգի նոր հաջողությունները

14.12.2012

Հայ առաքելական եկեղեցու եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության համատեղ կազմակերպած` հայոց լեզու եւ գրականություն, հայոց պատմություն, հայ եկեղեցու պատմություն, բնագիտական առարկաների եւ դասվարների ,,Լավագույն ուսուցիչ,, հանրապետական մրցույթում հաջող արդյունքներ են ունեցել Արագածոտնի մարզի մանկավարժները: Աշտարակի ավագ դպրոցի քիմիայի ուսուցչուհի Սեդա Հակոբյանը շահել է առաջին մրցանակ, երրորդ մրցանակներ են ստացել Ոսկեհատի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ… Էդիկ Այվազյանը եւ Օշականի միջնակարգ դպրոցի հայոց լեզու եւ գրականություն ուսուցչուհի Կարինե Արսենյանը: Իսկ Օշականի միջնակարգ դպրոցի դասվար Սուսաննա Գարակերագյանին հանձնվել է խրախուսական մրցանակ:
Այս հաջողություններին նրանք հասել են ամիսներ շարունակ ընթացող մրցույթի ընթացքում՝ հաղթելով թե՛ տարածքային ու մարզային,եւ թե՛ հանրապետական փուլերը:
Մեկ այլ ձեռքբերում է արձանագրել Ագարակի միջնակարգ դպրոցը: Կրթօջախը հաղթող է ճանաչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ կազմակերպած Ս.Մեսրոպ Մաշտոցին եւ հայ գրատպության երախտավորներին նվիրված միջոցառումների մրցույթում: Այս մրցույթը նույնպես կազմակերպվել է մի քանի՝ տարածային, մարզային եւ հանրապետական փուլերով, եւ բոլորում էլ Ագարակի դպրոցի ծրագիրը լավագունս է ներկայացել:
Դեկտեմբերի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացավ մրցանակների հանձնումը: Մեր մարզը ներկայացնող Ագարակի դպրոցին Վեհափառ Հայրապետը հանձնեց ,,Բեմադրության յուրահատուկ լուծումեր,, անվանակարգի պատվոգիրը, իսկ ՀՀ կրթության եւ գիտության նախարարը նվիրեց հոգեւոր թեմաներով գրականություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35