Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հին Նոր տարվա ավանդական տոնակատարություն՝ Արագածոտնում 14.01.2013

Ամանորյա տոնակատարությունները Արագածոտնի մարզում եզրափակվեցին Ապարան քաղաքում հունվարի 13-ին տեղի ունեցած,,Ապարանյան Հին Նոր տարի,, ամենամյա տոնակատարությամբ: Քաղաքի հրապարակում ժողովրդական տոնախմբությունն իր շուրջն էր համախմբել մարզի տարբեր համայնքներից, մարզկենտրոն Աշտարակ քաղաքից, այլ մարզերից եւ Երեւանից ժամանած բազմաթիվ հյուրերի, որոնց մեջ էին կառավարության անդամներ, հասարակական կազմակերպությունների, մշակույթի ներկայացուցիչներ:

Արագածոտնի մարզում ճանապարհներն անցանելի են 14.01.2013

Հունվարի 14-ին, ժամը 16.00-ի դրությամբ Արագածոտնի մարզի հանրապետական եւ մարզային նշանակության բոլոր ճանապարհները բաց են: Երթեւեկելի են նաեւ համայնքներ տանող ճանապարհները: Բացառություն են կազմում լեռնային մի քանի համայնքներ, որտեղ դժվարանցանելի իրավիճակ է, եւ այդտեղ ներկայումս շարունակում են աշխատել ճանապարհաշինարարները: Մասնագետների տեղեկացմամբ՝ մինչեւ վաղը մարզում դժվարանցանելի ճանապարհներ այլեւս չեն լինի:

Ձնաբքի պատճառով դժվարանցանելի են Լոռու եւ Արագածոտնի մարզերի միջհամայնքային ճանապարհները 11.01.2013

Հնարապետությունում հունվարի 11-ի ժամը 08.30-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ փակ են Սելիմի լեռնանցքը, Ամասիա-Աշոցք-Գյումրի, Բերդ-Ճամբարակ, Վերին Գետաշեն-Մադինա, Արագյուղ-Բուժական, Տավուշի և Շիրակի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները: Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Լոռու, Արագածոտնի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Հանրապետության որոշ ճանապարհներ ձնաբքի պատճառով ժամանակավորապես փակ են 08.01.2013

Հանրապետությունում հունվարի 8-ի ժամը 09.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սելիմի լեռնանցքը փակ է, ժամանակավորապես փակ են Ապարան-Քուչակ, Սառնաղբյուր-Լանջիկ, Արագած-Արթիկ, Մաստարա-Լանջիկ-Մարալիկ, Արագյուղ-Բուժական, Ապարան-Վանաձոր, Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհները...

Տարին ամփոփվեց մարզխորհրդի նիստում 29.12.2012

Դեկտեմբերի 29-ին կայացավ Արագածոտնի մարզխորհրդի վերջին՝ ութերորդ նիստը, որտեղ ամփոփվեցին անցնող տարում մարզում իրականացրած ծրագրերն ու առաջիկա խնդիրները: Մարզպետ Սարգիս Սահակյանը նշեց, որ տարին, ընդհանուր առմամբ, հաջող էր մարզի համար: Պետական բյուջեի, միջազգային տարբեր կազմակերպությունների, հիմնադրամների, անհատ բարերարների եւ այլ աղբյուրների ֆինանսավորմամբ տնտեսության մեջ, քաղաքաշինության, ճանապարհաշինության, առողջապահության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներում իրականացվել շուրջ 43 միլիարդ դրամի կենսական նշանակություն ունեցող ծրագրեր...

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ 27.12.2012

Սիրելի հայրենակիցնե՛ր, Մարդկությունը դեպի պատմություն ճանապարհեց եւս մեկ տարի: 2012 թվականը հագեցած էր աշխարհա-քաղաքական, սոցիալ-տնտեսական, հոգեւոր-մշակութային կարեւորագույն իրադարձություններով, որոնք էական հետք ու նշանակություն ունեցան մարդկության պատմության վրա...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-18 14:25:28