Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՐԶԻ` 2012--2013 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

23.05.2013

Սիրելի շրջանավարտնե՛ր,
Դուք այսօր ապրում եք ձեր կյանքի ամենակարեւոր եւ պատասխանատու պահերից մեկը: Հրաժեշտ եք տալիս դպրոցին: Ասել է, թե՝ ավարտում եք մանկության եւ պատանեկության շրջանը եւ ճանապարհվում եք դեպի մեծ կյանք: Առջեւում նոր ուղիներ են, կյանքում սեփական ,,ես,,-ով ներկայանալու, կայանալու, հաստատակամ քայլելու նոր հնարավորություններ:
Որպեսզի դուք կարողանաք հստակ, անվարան եւ արժանավայել կերտեք ձեր գալիք կյանքը, ձեր ապագան, իրենց ուժերի գերագույն լարումով եւ նվիրվածությամբ ձեզ հետ անընդմեջ աշխատել են ուսուցիչները` մասնագիտական գիտելիքների հետ մեկտեղ ձեզ փոխանցելով կյանքը լավագույնս ընկալելու, կյանքում ճիշտ կողմնորոշվելու եւ քայլելու ունակությունը:
Դուք մշտապես գտնվել եք մեր պետության, երկրի ղեկավարության, նախագահ Սերժ Սարգսյանի ուշադրության եւ հոգածության ներքո, որի շնորհիվ հնարավոր է դարձել ժամանակի պահանջներին համապատասխան իրականացնել կրթության ու դաստիարակության պատասխանատու գործը:
Սիրելի շրջանավարտնե՛ր, վերստին շնորհավորում եմ ձեզ, ձեր ծնողներին ու ուսուցիչներին, բոլոր նրանց, ում շնորհիվ դուք այսօր կանգնած եք կյանքի ահա այս կարեւոր եւ նոր ու բարի ակնկալիքներով լի աստիճանին: Մաղթում եմ ձեզ հաջողություններ, ձեր իղձերի ու երազանքների իրականացման համար ուժ, կամք եւ լավագույն հնարավորություններ:
Բարի երթ ձեզ եւ նորանոր հաղթանակներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01