Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տրվեցին նոր հանձնարարականներ

22.05.2013

Մայիսի 22-ին ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որտեղ ամփոփվեց նախորդ խորհրդակցության ընթացքում քննարկված հարցերի կատարման ընթացքը: Ուշադրության արժանացան պետական կառավարման մարմիններից, այլ կառույցներից ստացված գրություններին տրվող պատասխանների լիարժեքության ու արդյունավետության պահպանումը: Դրանք վերաբերում են համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, կառավարության կողմից հատկացվող պարարտանյութի եւ դիզելային վառելիքի հատկացման հետ կապված խնդիրներին, համայնքապետարաններում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրմանը, միջպետական, հանրապետական, մարզային ճանապարհների մաքրմանը, համայնքներում սանիտարական միամսյակի կազմակերպմանը եւ այլն:
Քննարկվեց նաեւ Ապարանի ջրամբարում կուտակված ջրի քանակության, դրա սպառման  հետ կապված հարցը:

Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետին մարզպետը հանձնարարեց առանձնակի ուշադրություն դարձնել Ամբերդի ՀԷԿ-ի գործունեությանը: Նա ասաց, որ ՀԷԿ-ի աշխատանքների կազմակերպման ընթացքում առաջնահերթությամբ ջուրը պահանջվող քանակությամբ պետք է տրվի նախ համայնքների գյուղացիական տնտեսություններին, եւ մշտական հետեւողականություն պետք է սահմանել այդ գործընթացի վրա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14