Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Օշականի երաժշտական դպրոցը հիմնովին վերանորոգվեց

23.05.2013

Հիմնովին վերանորոգումից հետո իր դռները վերաբացեց Արագածոտնի մարզի Օշականի երաժշտական դպրոցը: Ավելի քան 4 տասնամյակի պատմություն ունեցող այս կառուցը տարիներ շարունակ չվերանորոգվելով, բոլորովին կորցրել էր նպատակին ծառայելու հնարավորությունը, եւ հիմնովին վերանորոգումը դարձել էր օրհասական:
Վերանորոգումն իրականացվեց Հայ օգնության Ֆոնդի ծրագրով՝ ամերիկահայ բարերար Նադյա Պոլադյանի ֆինանսական միջոցներով: Շինարարական աշխատանքները սկսվեցին 2012 թվականի հոկտեմբերից եւ ավարտվեցին այս տարվա ապրիլ ամսին: Ծրագիրն իր մեջ ներառել է լայնածավալ բարեփոխումների շրջանակ: Կատարվել են ներքին եւ արտաքին շինարարական աշխատանքներ: Փոխվել են տանիքը, հատակը, դռներն ու լուսամուտները: Նորոգվել են էլեկտրամատակարարման եւ ջրամատակարարման համակարգերը, դպրոցը գազիֆիկացվել է, եւ ջեռուցման համակարգ է կառուցվել: Կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ, բարեկարգվել է շրջակայքը:
Դպրոցը ներկայումս 45 աշակերտ եւ 9 դասատու ունի: Ուսուցանվում են դաշնամուր, թավջութակ, շվի, դուդուկ, քանոն, քյամանչա, դհոլ, ակորդեոն, կիթառ: Տնօրինության հավաստմամբ՝ հիմնանորոգումից հետո նորովի ներկայացող դպրոցում երաժշտական նոր գործիքների ուսուցանման հեռանկարները տեսանելի են:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 12:40:42