Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հրաժեշտ՝ դպրոցին

24.05.2013

Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում մայիսի 24-ին հնչեց վերջին զանգը: Հիմնական դպրոցն ավարտեց 1775, իսկ ավագ դպրոցը՝ 1257 աշակերտ: Վերջին զանգի արարողությունը բոլոր դպրոցներում կատարվեց հանդիսավոր պայմաններում, որին մասնակցելու համար կրթճօախները հյուրընկալորեն իրենց դռներն էին բացել բազմաթիվ հյուրերի առջեւ: Նրանց մեջ էին շրջանավարների ծնողներ, մանկավարժներ, մարզի եւ համայնքների ղեկավարներ:
Ձեւավորված ավանդույթի համաձայն, Վերջին զանգի արարողությունը զուգորդվեց Վերջին դասով, որին թե՛ աշակերտները, թե՛ նրանց ուսուցիչները, եւ թե՛ հյուրերը մասնակցեցին առանձնակի հուզականությամբ եւ ջերմությամբ: Հնչեցին շնորհավորանքի, հրաժեշտի ու բարեմաղթանքի բազմաթիվ խոսքեր, կատարվեցին օրվա թեմային համահունչ բանաստեղծություններ, երգեր ու պարեր:
Շրջանավարտներին իր ուղերձն է հղել մարզպետ Սարգիս Սահակյանը, որը փոխանցվել է բոլոր դպրոցներին եւ ընթերցվել Վերջին զանգի հանդիսությունների ժամանակ:
Ինքը՝ մարզպետը, այցելեց Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան հիմնական դպրոց եւ մասկանկցեց ,, Ուզում եմ ասել շնորհակալություն,, խորագիրը կրող միջոցառմանը: Այս ուսումնական տարում դպրոցն ավարտում է 20 աշակերտ: Նրանք ուսումը կշարունակեն ավագ դպրոցում կամ միջին մաստագիտական ուսումնական հաստատություններում:
Միջոցառման խորագրի թեմային հավատարիմ՝ նրանք իրենց երախտիքի խոսքերն ուղղեցին մայրերին, հարազատ դպրոցին, ուսուցիչներին եւ հայրենիքին: Շրջանավարտներին շնորհավորանքի խոսքեր ասացին հյուրերը, ուսուցիչներն ու ծնողները: Նրանց մաղթեցին ճիշտ կողմնորոշվել կյանքի հետագա ընթացքի մեջ, լինել ազնիվ ու հայրենասեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14