Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ի հիշատակ անհայտ կորածների 29.06.2013

Հունիսի 29-ը հանրապետությունում նշվում է իբրեւ անհայտ կորածների օր: Այդ կապակցությամբ Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնած միջոցառումների ծրագրի շրջանակում հիշատակի ցերեկույթ էր կազմակերպվել Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան դպրոցում: Հրավիրված էին Արցախյան պատերազմի ժամանակ մարզի անհայտ կորած ազատամարտիկների հարազատները, զինվորականներ, այլ պաշտոնյաներ, հյուրեր: Միջոցառումն ամբողջությամբ կազմվել էր դպրոցի աշակերտների մասնակցությամբ: Նրանք մեծագույն ակնածանքով եւ խոնարհումով ներկյայացրին օրվան համահունչ գրական-երաժշտական կոմպոզիցիա, կատարեցին հայրենասիրական երգեր ու պարեր...

Կայացավ մարզխորհրդի հերթական նիստը 27.06.2013

Արագածոտնի մարզխրհրդի հերթական նիստը կայացավ հունիսի 27-ին: Քննարկվեցին մարզի համայնքներում 2013 թվականի առաջին կիսամյակում սեփական եկամուտների հավաքագրման, նախորդ տարիներին գոյացած աշխատավարձների և սոցվճարների պարտքերի մարման գործընթացի, վարչական վերահսկողության արդյունքների և գնումների կազմակերպման գործընթացի, առաջին վերարտադրության աշնանացան ցորենի գումարների հետ վերադարձման, համայնքներին հատկացված պարարտանյութի և դիզվառելիքի գումարների հավաքագրման ընթացքի...

200 երեխա կհանգստանա Ծաղկաձորում 25.06.2013

Ավանդույթի համաձայն, այս տարի եւս Արագածոտնի մարզի երեխաները կհանգստանան Ծաղկաձորի ,,Աղբյուր,, ճամբարում: ծրագիրն իրականացվում է կառավարության կողմից եւ ֆինանսավորվում պետական բյուջեի միջոցներով: Ընդհանուր առմամբ, ճամբար կմեկնի 200 երեխա: Նրանք Ծաղկաձոր կմեկնեն երկու հերթափոխով, յուրաքանչյուրում՝ 100-ական երեխա: Առաջին խումբը ,,Աբյուրուր,,-ում կլինի հուլիսի 1-20-ը, երկրորդը՝ հուլիսի 20-ից օգոստոսի 8-ը: Ճամբար մեկնող երեխաների ընտրության, մեկնման եւ այնտեղից վերադարձի կազմակերպչական աշխատանքներն ամբողջությամբ համակարգում է մարզպետարանը...

Մարզպետ Սարգիս Սահակյանը հանդիպեց ,, Զվարթնոց,, մրցույթի մասնակիցների հետ 25.06.2013

,, Զվարթնոց վերածննդի,, հիմնադրամի նախաձեռնությամբ հունիսի 4-ին Երեւանի ,,Արամ Խաչատրյան,, համերգասրահում տեղի ունեցավ ,,Զվարթնոց,, հայ երգի մրցույթ -փառատոնի գալա համերգը: Արագածոտնից փառատոնին մասնակիցների թիվը 7-ն էր, ովքեր, դրսեւորելով ձայնային եւ երաժշտական լավագույն տվյալներ, հաղթող էին ճանաչվել 2012 թվականին մեկնարկած Լսումների եւ մարզային փուլերում եւ իրավունք ստացել մասնակցելու հիշյալ համերգին: Մարզի մասնակիցները ներկայացնում էին հիմնականում գյուղական բնակավայրերը եւ Ապարան, Թալին քաղաքները...

Մարզպետը քաղաքացիների ընդունելություն է կատարում տարածաշրջաններում

Մարզպետը քաղաքացիների ընդունելություն է կատարում տարածաշրջաններում 24.06.2013

Հունիս ամսին Արագածոտնի մարզի տարածաշրջանների քաղաքացիները մարզպետի մոտ ընդունելության համար անհրաժեշտություն չեն ունենում այցելել մարզպետարան: Քաղաքացիների ընդունելության կազմակերպման սահմանված ժամանակացույցի համաձայն, մարզպետ Սարգիս Սահակյանն ինքը այցելում է տարածաշրջաններ...

Արագածոտնի մարզի բուժաշխատողները պարգեւատրվեցին

Արագածոտնի մարզի բուժաշխատողները պարգեւատրվեցին 21.06.2013

Բուժաշխատողի օրվա կապակցությամբ հանդիսավոր արարողություն էր կազմակերպվել Ապարան քաղաքում: Քաղաքապետարանի եւ ,, Ապարանի բժշկական կենտրոն,, ՓԲԸ-ի նախաձեռնությամբ կազմակերպված մեծարման միջոցառումը կայացավ քաղաքային մշակույթի տանը, որին մասնակցեց նաեւ մարզպետ Սարգիս Սահակյանը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 11:23:33