Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մայրենիի օրը՝ Օշականի դպրատանը

21.02.2014

Հայոց պետական տոնացույցում փետրվարի 21-ին նշվում է Մայրենիի օրը: Տոնին նվիրված միջոցառումների շրջանակում մարզպետ Սարգիս Սահակյանը մասնակցեց Օշականի դպրատանը կազմակերպված միջոցառմանը: Օրվա առիթով Օշական էին այցելել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, այլ պաշտոնյաներ, մտավորականներ:
Արարողությունը սկսվեց Սրբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, ուր Տերունական աղոթքից հետո խոնարհումի տորք մատուցվեց Մեսրոպ Մաշտոցի շիրմին, դրվեցին ծաղիկներ, կատարվեց մոմավառություն:
Այնուհետեւ մայրենի լեզվի մեծարմանն ու փառաբանմանը նվիրված հանդիսությունը շարունակվեց դպրատանը: Ոսկեղենիկ հայերենի իրենց յուրատեսակ արտահայտչականությամբ ասմունքեցին ու երգեցին սիրիահայ պատանիներն ու աղջիկները: Հայոց լեզվին, հայրենիքին ու հայրենասիրությանը նվիրված թեմատիկ ցուցադրությամբ ներկայացան Օշականի Մ. Մաշտոցի անվան դպրոցի աշակերտները:
Տպավորված մայրենիին նվիրված անկեղծ ու անմիջական կատարումներով, հյուրերը կարեւորեցին օշականյան հողում նման միջոցառման անցկացումը եւ հավաստեցին, որ այն հայոց լեզվի անաղարտության պահպանման ճանապարհին լավագույն ավանդույթների դրսեւորումներից է:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51