Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզային գրադարանում թումանյանական օր էր

21.02.2014

Վ. Պետրոսյանի անվան Արագածոտնի մարզային գրադարանում թումանյանական օր էր: Հայ բանաստեղծի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, 2008թվականից սկսած տոնվում է որպես գրքի նվիրատվության օր: Օրվա խորհրդին համահունչ, գրադարանը գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել, գրական – երաժշտական կոմպոզիցիա, մանկական բաժնի ակտիվ ընթերցողների մասնակցությամբ: Երեխաների կատարմամբ հնչեցին բոլորի համար շատ սիրելի բանաստեղծություններ, քառյակներ: Դիտարժան էր նրանց մատուցած բեմականացված հատվածը ,,Անուշ,, պոեմից:
Հանդիսությանը իրենց մասնակցությունը բերեցին ԱշտարակիՊ. Պռոշյանի անվան դպրոցի երրորդ դասարանցիները (դասվար՝ Գ. Ավագյան): Նրանք սիրով ներկայացրին Հովհ. Թումանյանի ,,Շունն ու կատուն,, բալլադի հիման վրա գրված օպերետը:
Արդեն իսկ ձևավորված ավանդույթի համաձայն, օրվա ընթացքում գրադարնավարներն ու միջոցառման մասնակից հյուրերը միմյանց գրքեր նվիրեցին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51