Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նորակոչիկների երդման արարողություն՝ Մուղնիում

22.02.2014


ՀՀ ՊՆ Մուղնիում տեղակայված զորամասում կայացավ նորակոչիկներրի երդման արարողություն, որին մասնակից եղավ Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը:
Հանդիսավոր պայմաններում իրենց հրամանատարների, ծնողների եւ զինակից ընկերների ներկայությամբ զինվորները հայրենիքին անմնացորդ ծառայելու երդում տվեցին: Զինվորական քայլերթից հետո հնչեցին շնորհավորանքի խոսքեր:
Ողջույնի խոսք ասաց փոխմարզպետ Ն. Մովսիսյանը: Շնորհավորելով նորակոչիկներին, նրանց ծնողներին, հրամանատարներին, նա ասաց.
-Երդման մեջ ձեր հնչեցրած յուրաքանչյուր խոսքը պետք է դառնա ձեր ուղենիշը: Այսօր հպարտություն է լինել Հայոց բանակի զինվորը եւ արժանապատվորեն կրել այդ առաքելությունը:
Փոխմարզպետը փոխանցեց մարզպետ Սարգիս Սահակյանի ողջույնը եւ մարզի ղեկավարության անունից պատրաստակամություն հայտնեց զորամասի հետ օգտակար եւ գործնական համագործակցության:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51