Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշտարակում նոր թաղամաս կկառուցվի 06.06.2013

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքում կկառուցվի նոր թաղամաս, որտեղ կբնակվեն սիրիահայեր: ՀՀ կառավարությունը հունիսի 6-ին հանձնարարել է ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ աջակցել նոր թաղամասի կառուցմանը: «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը առաջարկվում է Աշտարակում հատկացնել 4,8 հա տարածք՝ բարերաների եւ պետության աջակցությամբ թաղամաս կառուցելու համար՝ 600 ընտանիքի հաշվարկով...

Գյուղական համայնքները կլուսավորվեն 05.06.2013

Արագածոտնի մարզում իրականացվում է գյուղական համայնքների գիշերային լուսավորության համակարգի կառուցման ծրագիր: Աշխատանքները կատարվում են ՀՀ կառավարության առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ծրագրով: Ներկայումս լուսավորության ցանցի անցկացումը կատարվում է Ծաղկահովիտ, Արագածոտն եւ Իրինդ համայնքներում: Ընդհանուր առմամբ կատարվելու է շուրջ 8,5 մլն. դրամի աշխատանք: Հիմնականում լուսավորվելու են գյուղերի կենրտրոնական թաղամասերը: Աշխատանքները կատարման վերջին փուլում են եւ ամբողջությամբ կավարտվեն մինչեւ հունիսի վերջը...

Քաղաքացիների ընդունելությունը կկայանա տարածաշրջաններում 04.06.2013

Քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման սահմանված կարգի համաձայն, ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը 2013 թ. հունիսի 14-ին, ժամը 12.00-ին Թալինի տարածաշրջանի քաղաքացիների համար ընդունելություն կկազմակերպի Թալինի քաղաքապետարանում, հունիսի 21-ին, ժամը 12.00-ին՝ Ապարանի քաղաքապետարանում՝ Ապարանի տարածաշրջանի քաղաքացիների համար, հունիսի 28-ին, ժամը 12.00-ին՝ Ծաղկահովիտի համայնքապետարանում՝ Արագածի տարածաշրջանի բնակիչների համար:

Վերանորոգվում են կրթօջախները 04.06.2013

Հանրակրթական դպրոցների վերանորոգումը Արագածոտնի մարզի ղեկավարության կարեւորագույն խնդիրներից է: Այդ նպատակով օգտագործվում են ամենատարբեր աղբյուրները, պետական, միջազգային, կազմակերպությունների, հիմնադրամների, բարեգործների հնարավորությունները: Վերջին 2-3 տարում դպրոցաշինական լայնածավալ աշխատանքներ են իրականացվում ՀՀ կառավարության առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների հրատապ ծրագրով: 2011-2013 թվականներին այս ծրագրի մեջ ընդգրկվել է շուրջ 23 դպրոց, որից 6-ը՝ միայն այս տարում...

Մարզային հանձնաժողովը ուսումնասիրում է կարկուտի վնասները 01.06.2013

Մայիսի 31-ին Արագածոտնի մարզի Բյուրական եւ հարակից Անտառուտ, Տեղեր, Օրգով համայնքներում տեղումներն ուղեկցվել են կարկուտով: Իրավիճակին ծանոթանալու նպատակով մարզպետ Սարգիս Սահակյանի հանձնարարությամբ նշված համայնքներ են այցելել մարզպետարանի մասնագետները: Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանի տեղեկացմամբ կարկուտը մեծ ծավալներ չի ընդգրկել, ուստի, մշակովի հողատարածքները՝ հիմնականում պտղի եւ հատապտղի այգիները, մասնակիորեն են վնասվել...

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ 01.06.2013

Սիրելի հայրենակիցնե՛ր, մեր երկրում այսօր տոն է. նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ես շնորհավորում եմ մեզ բոլորիս՝ այդ հրաշալի եւ յուրահատուկ տոնի կապակցությամբ: Երեխաները մեր ապագան են: Նրանց երջանիկ մանկությունը, այսօրվա անհոգ, ապահով ու արժանավայել կյանքը մեր երկրի վաղվա հուսալի ապագայի երաշխիքն են: Իսկ այսօր մեր երեխաների, թոռների լիարժեք եւ բարեկեցիկ ներկայի համար պատասխանատու ենք բոլորս...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-12 12:00:52