Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կլոր սեղան-քննարկում՝ միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ

29.03.2014

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ կայացավ կլոր սեղան-քննարկում՝ միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ: Նման ձեւաչափով սա երկրորդ հանդիպումն է միջազգային տարբեր կազմակերպությունների, հիմնադրամների, ընկերությունների ղեկավարների հետ, որը նպատակ ունի քննարկել, հստակեցնել ամենատարբեր ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Կլոր սեղանին ներկա էին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ
էներգախնայողության հիմնադրամի, Դիակոնիա բարեգործական հիմնադրամի, GOAF (Մանուկների հիմնադրամ)-ի, Կազա Շվեյցարական մարդասիրական հիմնադրամի, ,,Վերջին օրերի սրբեր,, բարեգործական կազմակերպության, Շվեյցարիայի դեսպանատան, «Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության ղեկավարներն ու պատասխանատու ներկայացուցիչները:
Ողջունելով ներկաներին, մարզպետ Սարգիս Սահակյանն ասաց, որ կլոր սեղանի կազմակերպումը նպատակ ունի բազմակողմ համագործակցություն հաստատելու եզրեր գտնել ամենատարբեր կազմակերպությունների, հաստատությունների, ծրագրերի հետ: Դա հնարավորություն կտա լուծել մարզի քաղաքային եւ գյուղական համայնքներում առկա բազմաթիվ հիմնախնդիրային հարցեր, օժանդակել բնակչությանը սոցիալական, տնտեսական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում: Մարզպետն իր շնորհակալությունը հայտնեց կլոր սեղանի մասնակիցներին համագործակցության իրենց առաջարկին ընդառաջ գնալու համար եւ իր պատրաստակամությունը հայտնեց ըստ ամենայնի հետեւողական լինել այդ ծրագրերի իրականացման գործում:
Փոխմարզպետ Նունե Մովսիսյանը ներկայացրեց այն խնդիրների շրջանակը, որը ներկա պահին առաջնային լուծման անհրաժեշտություն ունեն: Այդ ցանկում տեղ են գտել, մասնավորապես, մի շարք շինարարական աշխատանքների իրականացում Սուսերի, Թալինի թիվ 2, Ղազարավանի, Ակունքի Կաթնաղբյուրի դպրոցներում, ջրագծի կառուցում Գեղադիր համայնքում, Ագարակավան համայնքի մանկապարտեզի գույքի եւ գյուղմեխանիկայի ձեռքբերում, Երնջատափ համայնքի բազմաբնակարան շենքի կոյուղու կառուցում եւ տանիքի հիմնանորոգում, մի շարք մշակույթի տների, բուժհաստատությունների վերանորոգում, գույքի ձեռքբերում, համայնքների լուսավորություն եւ այլն:
Ի լրումն այս հիմնախնդիրների, քննարկվեց նաեւ Աշտարակի կույրերի միավորման նախկինում գործող արտադրական ձեռնարկության վերագործարկման, Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան դպրոցի տարածքում կախովի այգու ստեղծման, ազատամարտիկների, սոցիալապես անապահով, ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքներին սոցիալական աջակցության, բնակավայրերի կանաչապատման, աղբահանության կազմակերպման եւ այլ հարցերի հնարավոր իրականացման ծրագրերը:
Քննարկված խնդիրների շուրջ մարզի ղեկավարության եւ մասնակից կազմակերպությունների միջեւ ձեռք բերվեցին հստակ պայմանավորվածություններ, կազմվեց գործողությունների ժամանակացույց:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51