Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզում փակ ճանապարհներ չկան

31.03.2014

Օդի ջերմաստիճանի կտրուկ անկման եւ ձյան տեսքով տեղումների կանխատեսումներով պայմանավորված՝ Արագածոտնի մարզում նախապատրաստական գործընթացներ էին իրականացվել: Այդուհանդերձ, մարտի 30-ից սկսած առատ ձյունն ու բուքը դժվարին կացություն էր ստեղծել միջպետական, մարզային եւ համայնքային ճանապարհներին, որոշ բնակավայրեր հոսանքազրկվել էին:
Մարզի ղեկավարության հանձնարարությամբ գործի դրվեցին վերականգնողական բոլոր հնարավոր միջոցները, իրականացվեց մայրուղիների մաքրման, մեքենաների խցանումների վերացման, էլեկտարականության մատակարարման վերականգնման աշխատանքներ:
Մարտի 31-ին միջպատական, հանրապետական եւ մարզային բոլոր ճանապարհները անցանելի են, կուտակումներ չկան, իրականացվում են համայնքնային ճանապարհների մաքրման աշխատանքները: Վերականգնված է նաեւ էլեկտրաէներգիայի մատակարարումը:
Առանձնակի ուշադրության կենտրոնում է գյուղատնտեսությունը: Մարզպետ Սարգիս Սահակյանի ղեկավարությամբ ստեղծվել է հանձնաժողով, որը տեղերում ուսումնասիրում է գյուղացիական տնտեսություններում ստեղծված իրավիճակը, եւ արդյունքները հայտնի կլինեն շուրջ 10-օրյա ընթացքում:
Նախնական տվյալներով ցրտահարվել են Աշտարակի եւ Թալինի տարածաշրջանների մի համայնքների ծիրանենու, դեղձենու, սալորենու եւ խաղողի այգիները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51