Նորություններ

Սոցիալական ծրագիր՝ Նոր Ամանոսում 30.10.2013
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հանձնարարականով մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումները համագործակցության նոր եզրեր եհ փնտրում միջազգային կազմակերպությունների, բարեգործական հիմնադրամների հետ: Այդ շրջանակում առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժինը համագործակցում է ,,Արմենիան Լայթհաուս- Փարոս,, բարեգործական հիմնադրամի հետ...

Տպագրության է պատրաստվում ,,Արագածոտն,, գիրքը 26.10.2013
Արագածոտնի մարզում տպագրության է պատրաստվում մարզի պատմա-մշակութային արժեքների մասին պատմող հանրագիտարանային գիրք: Այդ նախագիծը քննարկելու համար կայացավ ,,Արագածոտն,, գրական-մշակութային միավորման հերթական հանդիպումը, որին, ի թիվս ծնունդով արագածոտնեցի, հանրապետության ճանաչված գրողների, գրական, մշակութային գործիչների, մասնակցում էր նաեւ մարզպետ Սարգիս Սահակյանը, ում անմիջական աջակցությամբ էլ տպագրվելու է գիրքը...
Տեղի ունեցավ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը 25.10.2013
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 24-ին մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունն անցկացրեց, որի ընթացքում քննարկվեցին մարզերում իրականացվող ծրագրերի ընթացքին, 2014թ. բյուջետավարման գործընթացին, աշնան գյուղատնտեսական աշխատանքներին առնչվող հարցեր: Զեկուցվեց հողօգտագործողներին աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով ազոտական պարարտանյութի եւ դիզվառելիքի բաշխման ծրագրերի ընթացքը: Նշվեց, որ արդեն բաշխվել է նախատեսված պարարտանյութի հիմնական մասը` շուրջ 93 տոկոսը, դիզվառելիքի բաշխման գործընթացը շարունակվում է...
Կայացավ ասմունքի փառատոնի մարզային փուլը 25.10.2013
Արագածոտնի մարզի Օշականի Դպրատանը կայացավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի մանկապատանեկան 7-րդ մրցույթի մարզային փուլը: Այն այս տարի կրում էր ,,Մեր լեզուն, մեր հայրենիքը,, խորագիրը: Մրցույթի հրավիրյալների մեջ էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Ռուզաննա Մուրադյանը, հանրաճանաչ դերասաններ, մշակույթի, գրականության մասնագետներ: Ներկայացուցչական ժյուրին ղեկավարում էր ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: Իսկ կազմում ընդգրկված էին ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը, գրող Ռազմիկ Դավոյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայանը, բանասիրության այլ մասնագետներ...

Մարզպետն ընդունեց ,,Հայ ասպետ,,-ի հաղթողներին 23.10.2013
Արագածոտնի մարզի Ն. Աշտարակեցու անվան դպրոցի թիմը հաղթանակ է տարել ,,Հայ ասպետ,, հեռուստախաղում: Մարզպետ Սարգիս Սահակյանի հրավերով հոկտեմբերի 23-ին հաղթանակած թիմը՝ իր 7 անդամով (5-րդ եւ 6-րդ դասարանների աշակերտներ), հյուրընկալվեց մարզպետարանում: Աշակերտները պատմեցին այն ճանապարհի մասին, որ տարել է իրենց դեպի հաղթանակ: Մրցույթն անցել է երկու փուլով: Առաջին փուլում նրանք հաղթանակ են տարել Գյումրիի եւ Գավառի իրենց հասակակիցներին...
Ոսկե մեդալ՝ Արագածոտնի մարզպետին 21.10.2013
Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ հոկտեմբերի 20-ին Երեւանում կայացավ համաժողով, որը գյուղատնտեսական ոլորտում հանրապետությունում իրականավցած աշխատանքների յուրօրինակ ամփոփում էր: Ոլորտի ներկայացուցիչներին շնորհավորեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Համաժողովին մասնակցում էր եւ ելույթ ունեցավ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Ողջունելով գյուղատնտեսի օրվա կապակցությամբ, մարզպետը ներկայացրեց գյուղատնտեսական ոլորտում մարզի ունեցած ձեռքբերումները: Նա նշեց, որ 2013 թվականին ունեցած ցուցանիշերը էականորեն բարձր են նախորդ տարվանից...