Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամփոփվեցին ,,Տարվա լավագույն տնօրեն,, , ,,Տարվա լավագույն ուսուցիչ,, ,,Տարվա լավագույն դաստիարակ,, մրցույթի մարզային փուլի արդյունքները

15.05.2014


Արագածոտնի մարզպետարանում ամփոփվեցին ,,Տարվա լավագույն տնօրեն,, , ,,Տարվա լավագույն ուսուցիչ,, , ,,Տարվա լավագույն դաստիարակ,, մրցույթի մարզային փուլի արդյունքները:
Մարզպետ Սարգիս Սահակյանի կարգադրությամբ ձեւավորված հանձնաժողովը ղեկավարում է մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը, ում նախագահությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն՝ եզրափակիչ փուլ դուրս եկած թեկնածուների մասնակցությամբ:
,,Տարվա լավագույն տնօրեն,, մրցանակի համար թեկնածուները 3-ն էին՝ Արտենիի միջնակարգ դպրոցի տնօրեն Մանուշակ Շատոյանը, Աշտարակի Գր. Ղափանցյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Աստղիկ Մկրտչյանը եւ Նոր Ամանոսի միջնակարգ դպրոցի տնօրեն Մամիկոն Աբգարյանը:
Հանձնաժողովը զրույցի հրավիրեց նրանցից յուրաքանչյուրին: Տնօրենները մանրամասնորեն ներկայացրին իրենց կրթօջախների զարգացման ծրագրերը եւ դրանց իրականացման ընթացքը: Հանձնաժողովի անդամները ուղղեցին հարցեր, որոնք վերաբերում էին մանկավարժական, կազմակերպչական, դաստիարակչական ոլորտներում առկա հիմնախնդիրներին, առաջիկա ծրագրերին:
Քննարկելով երեք թեկնածուների հետ զրույցի արդյունքները, հանձնաժողովը, նկատի ունենալով առավել կարճ ժամանակահատվածում կրթօջախում արձանագրված բարեփոխումների նկատելի առաջընթացը բոլոր ուղղություններով, մարզի տարվա լավագույն տնօրեն ճանաչեց Աշտարակի Գր. Ղափանցյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Աստղիկ Մկրտչյանին:
Շարունակելով աշխատանքը, հանձնաժողովը համանման լսումներ անցկացրեց ,,Տարվա լավագույն ուսուցիչ,, եւ ,,Տարվա լավագույն դաստիարակ,, անվանակարգերում ներկայացված թեկնածուների հետ: Արդյունքների ամփոփմամբ ,,Տարվա լավագույն ուսուցիչ,, ճանաչվեց Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 հիմնական դպրոցի դասվար Մերի Հունանյանը, ,,Տարվա լավագույն դաստիարակ,,՝ ,,Մանուշակ,, մանկապարտեզի դաստիարակ Սուսաննա Ավետիսյանը:
Հաղթանակ տարած մանկավարժները կներկայացնեն մարզը մրցույթի հանրապետական փուլում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51