Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ մարզպետն այցելեց բազմազավակ ընտանիքների

15.05.2014

ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ-ում Ընտանիքի տարի հայտարարելու եւ Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեց Նոր Եդեսիա համայնքնում բնակվող 2 բազմազավակ ընտանիքի: Նրանցից առաջինը 8 արու զավակ ունեցող Արփիար Մանուկյանի ընտանիքն է, երկրորդը՝ 12 երեխա ունեցող Մերուժան Աբրահամյանինը:
Այս ընտանիքներն, ի դեպ ունեն բնակարանային խնդիրներ, որոնց վերանորոգման եւ կահավորման հարցերն իր վրա է վերցրել մարզպետը: Ներկայումս արդեն կազմվել են դրանց իրականացման նախահաշվային աշխատաքները:
Մարզպետի այցելությամբ օրը տոնական դարձավ ոչ միայն այս ընտանիքների, այլեւ ողջ համայնքի համար: Այցի շրջանակում ընտանիքները մարզպետի կողմից ստացան հագուստեղեն եւ սնունդ: Տանտերերը հայտնեցին իրենց գոհունակությունն ու փոխադարձ շնորհավորանքը:
Ընտանիքի միջազգային օրվա առիթով Քուչակ համայնքում բնակարանամուտ կտոնվի Վոլոդյա Պետրոսյանի բազմազավակ ընտանիքում: Նոր բնակարանը եւս մարզպետ Սարգիս Սահակյանի նվերն է 6 որդի ունեցող այս ընտանիքին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51