Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Թանգարանային գիշերը,, Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում

17.05.2014


,,Թանգարաննային գիշերը,, ծրագրի շրջանակում հետաքրքիր եւ հագեցած միջոցառումներ կազմակերպվեցին Արագածոտի մարզկենտրոն Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-տանգարանում: Տնօրեն Մարինե Թումանյանի տեղեկացմամբ՝ իրենք ձգտել էին օրը հետաքրքիր դարձնել բոլոր տարիքային խմբերի այցելուների համար:
Ողջ օրը թանգարանն անվճար ընդունեց իր այցելուներին: Մշտական ցուցադրություններից բացի, նրանք հնարավորություն ունեցան ծանոթանալու ժամանակավոր ցուցադրություններին: Ֆոնդերից հանվել էին Պերճ Պռոշյանի որդու՝ Էաչի Պռոշյանի գրաֆիկական աշխատանքները: Ավելի քան 90 տարվա պատմություն ունեցող այս նկարները երկար ժամանակ չէին ներկայացվել այցելուներին:
Թանգարանային օրն իրենց ներկայությամբ հետաքրիր դարձրեցին Աշտարակի Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցի սաները: Իսկ մանկահասակ երեխաների համար իսկական տոն եղավ տիկնիկային թատրոնի ներկայացումը: Փոքրիկներից շատերը օրվա տպավորություններն ամփոփեցին իրենց նկարչական աշխատանքներում:
Օրվա մեծագույն խորհուրդը, սակայն, ,,Տոհմիկ աշտարակցիներ,, խորագրով ակցիայի իրականացումն էր, որին մասնակցելու համար թանգարան էին այցելել փոխմարզպետ Նունե Մովսիսյանը, մտավորականներ, բազմաթիվ աշտարակցիներ: Նրանցից շատերը ներկայացել էին իրենց տոհմի մասին պատմող լուսանկարների, փաստագրական նյութերի հանաքածուներով: Հետաքրքիր ու անմիջական հանդիպման ընթացքում անփոփվեցին պատմական տարբեր ժամանակներ ընդգրկող արժեքավոր տեղեկություններ: Այնուհետեւ այդ փաստագրական հարուստ հավաքածուները ընծայվեցին թանգարանին, հաջորդ տարիներին վերստին ցուցադրվելու միտումով:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51