Նորություններ

Մարզպետը քաղաքացիների ընդունելություն է կատարում համայնքներում 15.06.2015
Արագածոտնի մարզպետարանում յուրաքանչյուր ուրբաթ օրը կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ, որին մասնակցում են բոլոր տարածաշրջանների բնակիչները: Բացի այդ, մարզպետը պարբերաբար այցելում է տարածաշրջաններ, լինում ամենահեռավոր համայնքներում եւ տեղում հանդիպում բնակիչներին: Հունիս ամսին շարունակվում են նման այցելությունները: Հունիսի 3-ին մարզպետն այցելեց Արագածի տարածաշրջանի Նորաշեն, Գեղաձոր, Գեղադիր, Հնաբերդ, Բերքառատ, Սադունց համայնքներ...

Մարզպետը շնորհավորեց միջազգային մրցույթներում հաղթանակած մարզիկներին 15.06.2015
Հունիսի 15-ին մարզպետ Սարգիս Սահակյանը ընդունեց Իրանի Ֆուման քաղաքում կայացած շիդոկան կարատեի միջազգային բաց առաջնության երկրորդ մրցանակակիր, փարպեցի, տասներեքամյա Նարեկ Ղազարյանին եւ Ռիգայում կայացած K-1-ի Եվրոպայի մրցաշարի երկրորդ տեղի մրցանակակիր, 15-ամյա Ռազմիկ Միրզիկյանին` Աշտարակից: Մարզպետը շնորհավորեց պատանի մարզիկներին, մաղթեց աշխատասիրություն եւ ամուր կամք, որոնցով էլ պայմանավորված կլինեն նրանց հետագա հաղթանակները: Նա դրամական պարգեւներ հանձնեց հաղթողներին եւ խոստացավ առաջիկայում եւս աջակցել, որպեսզի պատանիները մարզական նոր առաջընթաց ունենան...
1.Մայիսի 5-ին մարզպետը մասնակցել է Կոշի դպրոցում կազմակերպված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառմանը: 2.Մայիսի 7-ին մարզպետն այցելել է Գառնահովիտ համայնք եւ հանդիպում ունեցել տեղի բնակչության հետ: 3.Մայիսի 7-ին մարզպետն այցելել է Զովասար համայնք եւ հանդիպում ունեցել տեղի բնակչության հետ: 4.Մայիսի 7-ին մարզպետն այցելել է Ոսկեթաս համայնք եւ հանդիպում ունեցել տեղի բնակչության հետ:..................
Տեղեկատվություն Արագածոտնի մարզում մայիս ամսին գրանցված ծնունդների մասին 02.06.2015
Արագածոտնի մարզի ծննդատներում 2015 թ. ապրիլ ամսին գրանցվել է 75 ծնունդ: Նրանցից 32-ը աղջիկ է, 43-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 14 երեխա՝ 5 աղջիկ, 9 տղա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 7 աղջիկ, 19 տղա՝ ընդամենը 36 երեխա: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 6 աղջիկ, 11 տղա, ընդամենը` 17 ծնունդ: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 8 ծնունդ` 4 աղջիկ, 4 տղա:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ 01.06.2015
Սիրելի բարեկամնե’ր, Շնորհավորում եմ բոլորիս հունիսի 1-ի` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Շնորհավորանքն ամենքինս է, քանի որ մենք բոլորս գալիս ենք մանկությունից եւ վերապրում մանկությունը մեր զավակների ու նրանց զավակների հետ: Տոնը նշվում է ամռան առաջին օրը, որը խորհրդանշում է պայծառությունն ու լուսավորությունը, ջերմությունն ու ուրախությունը: Այնպիսին, ինչպիսիք են մեր երեխաները` պայծառ ու լուսավոր, ջերմ եւ կենսախինդ

Հանրապետության օրը` Արագածոտնի մարզում 28.05.2015
Հանրապետության օրվան նվիրված գլխավոր միջոցառումը Արագածոտնի մարզում տեղի ունեցավ Ապարանի ,,Վերածնունդ,, հուշահամալիրում: Ավանդույթի համաձայն, տոնը ազգային տոնախմբության վերածվեց, որին մասնակցեցին մարզպետ Սարգիս Սահակյանը, մարզային եւ համայնքային պետական կառավարման, քաղաքական, կրթամշակութային, ուժային կառույցների ղեկավարներ, բազմաթիվ հյուրեր մայրաքաղաքից եւ հարեւան մարզերից, Ապարանի եւ հարակից բնակավայրերի հանրությունը...


