Նորություններ
Տեղեկատվություն Արագածոտնի մարզում հոկտեմբեր ամսին գրանցված ծնունդների մասին 05.11.2015
Արագածոտնի մարզի ծննդատներում 2015 թ.հոկտեմբեր ամսին գրանցվել է 115 ծնունդ: Նրանցից 53-ը աղջիկ է, 62-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 34 երեխա՝ 11 աղջիկ, 23 տղա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 28 աղջիկ, 23 տղա՝ ընդամենը 51 երեխա: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 13 աղջիկ, 10 տղա, ընդամենը` 23 ծնունդ: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 7 ծնունդ` 1 աղջիկ, 6 տղա:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը մասնակցեց Հայ-ռուսական միջտարածաշրջանային 4-րդ համաժողովին 04.11.2015
ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը նոյեմբերի 3-ին մասնակցեց Հայ-ռուսական միջտարածաշրջանային 4-րդ համաժողովին: Նա ղեկավարում էր համաժողովին մասնակցող մարզի պատվիրակությունը: Համաժողովն անցկացվում է «Հայաստան-Ռուսաստան,, Եվրասիական տնտեսական միություն. միջտարածաշրջանային համագործակցության նոր հեռանկարներ» խորագրի ներքո...

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ հոկտեմբերի 1-ին այցելեց անվանի գրող Պերճ Պռոշյանի` մարզկենտրոն Աշտարակում գտնվող տուն-թանգարան: Կայացավ գրող, նկարիչ, թարգմանիչ Արևշատ Ավագյանի «Աշնանային Հայաստանի գույների արտացոլումը Ա. Ավագյանի աշխատանքներում» ցուցահանդեսի բացումը, որը նվիրված է արվեստագետի 75-ամյա հոբելյանին...

Հոկտեմբերի 30-ին մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկուն: Դեսպանի հետ ժամանել էին ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության գործերի հանձնակատար Նադյա Լիխտենբերգերը, Շվեդիայի Թագավորության գործերի հավատարմատար Մորթեն Էնբերգը եւ ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության հարցերի պատասխանատու Անահիտ Ազատյանը...

Մշակութային անցուդարձ 30.10.2015
Հոկտեմբերի 29-ին Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ ՀՀ գրողների միության անդամ, բանաստեղծ, նկարիչ Արևշատ Ավագյանի 75 ամյակին նվիրած միջոցառում: Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի կողմից հոբելյարին պատվոգիր և խորհրդանշական հուշանվեր հանձնեց Արագածոտնի մարզպետի տեղակալ Նունե Մովսիսյանը...

Սարգիս Սահակյանը մասնակցեց Մուշեղ Գալշոյանի թանգարան- հուշահամալիրի բացմանը 26.10.2015
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հոկտեմբերի 24-ին Կաթնաղբյուր գյուղում մասնակցեց ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ կառուցված արձակագիր, լրագրող, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր Մուշեղ Գալշոյանի թանգարան-հուշահամալիրի բացմանը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը, ԱԺ պատգամավորներ, պետական եւ հասարակական տարբեր կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ, Գալշոյանի արձակի հարյուրավոր երկրպագուներ, գրողի այրին եւ զավակները...