Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն` բուժհաստատությունների ղեկավարների մասնակցությամբ

21.07.2016

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի մոտ կայացավ խորհրդակցություն, որին ներկա էին աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը, մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի աշխատակիցները, Աշտարակի, Ապարանի, Թալինի եւ Արագածի բժշկական կենտրոնների, առողջապահության նախարարության առողջապահական մարզային գործակալության տնօրենները:
Քննարկվեցին առողջապահական հաստատություններում իրականացվող աշխատանքների հետ կապված մի շարք խնդիրներ: Մասնավորապես , բարձրացվեց համակարգում գոյացած պարտքերի պատճառները եւ դրանց մարման հետ տարվող աշխատանքները:
Մարզպետը բոլոր տնօրեններին հանձնարարեց անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել եւ բոլոր տեսակի պարտքերի մարւմն ավարտել մինչեւ 2016 թ. նոյեմբեր ամիսը: Միաժամանակ մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետին հանձնարարվեց հետեւել գործընթացին եւ այդ մասին պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել մարզպետին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58