Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն այցելեց Աղձք եւ Ոսկեհատ համայնքներ

27.07.2016

Հուլիսի 27-ին մարզպետ Գաբրիել Գյոզալյանն այցելեց Աղձք եւ Ոսկեհատ համայնքներ: Կայացավ հանդիպումներ համայնքների ղեկավարների եւ բնակիչների հետ: Մարզպետը տեղում ծանոթացավ հուլիսի 10-ին տեղացած կարկուտի եւ ուժեղ քամու պատճառած վնասներին եւ ներկայացրեց դրանց վերացման ուղղությամբ իրականացվող գործընթացը:
Քննարկվեցին նաեւ համայնքներում խմելու եւ ոռոգման ջրի մատակարարման, ճանապարհների վերանորոգման, գյուղատնտեսական մթերքների իրացման եւ այլ հարցեր: Ի թիվս այս խնդիրների, Ոսկեհատում բնակիչները բարձրացրին նաեւ մշակույթի տան վերանորոգման հարցը:
Հանդիպման ընթացքում բնակիչները մարզպետին դիմեցին նաեւ անձնական մի շարք հարցերով, որոնց լուծման կապակցությամբ ստացան անհրաժեշտ պարզաբանումներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 12:40:42