Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մանկական ճամբար մեկնեց երեխաների երրորդ խումբը

28.07.2016

Հուլիսի 28-ին Ծաղկաձոր ուղեւորվեց Աղբյուր մանկական ճամբարում հանգստացող` Արագածոտնի մարզի երեխաների երրորդ խումբը: Առավոտյան ավտոբուստերը Ծաղկաձորից տեղափոխեցին ճամբար հանգստացող երկրորդ խմբի երեխաներին եւ նույն ավտոբուսներով ճամբար մեկնեցին վերջին հերթափոխով հանգստացող երեխաները: Նրանք այնտեղ կմնան մինչեւ օգոստոսի 16-ը:
ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրով մարզի սոցիալապես անապահով, ծնողազուրկ, զոհված եւ հաշմանդամ ազտամարտիկների ու զինծառայողների ընտանիքների երեխաների համար հանգիստը Ծաղկաձորի Աղբյուր մանկական ճամբարում կազմակերպվել է 3 հերթափոխով` հունիսի 20-ից մինչեւ օգոստոսի 16-ն ընկած ժամանակահատվածում:
Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հանձնարարությամբ սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում հստակեցվել են համապատասխան կարգավիճակ ունեցող երեխաների ցուցակները: Ընդհանուր առմամբ, ճամբար այս տարի մեկնեց 7-13 տարեկան 350 երեխա :
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-29 12:40:42