Նորություններ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ԳԱԲՐԻԵԼ ԳՅՈԶԱԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 25.05.2017
Սիրելի՛ շրջանավարտներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ դպրոցական Վերջին դասի կապակցությամբ: Այսօր կրթօջախներում հնչող վերջին զանգը ավետում է ձեր մուտքը դեպի մեծ կյանք, դեպի ձեր երազանքները տանող լայնահուն ճանապարհ: Ինչ ուղղությամբ էլ որ ընթանա ձեր ուղին, շատ կարևոր է, որ միշտ հիշեք, որ դուք հաղթանակած սերնդի ժառանգորդն եք: Դուք պարտավոր եք պահպանել, զարգացնել ու հարստացնել բոլոր այն ձեռքբերումները, որոնք ձեզ է փոխանցվել սերնդե-սերունդ...

Մարզպետի մոտ քննարկվեցին ոռոգման ջրի մատակարարման խնդիրները 24.05.2017
Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի մոտ կայացավ խորհրդակցություն, որի թեման ոռոգման ջրի մատակարարման հարցն էր: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հրավերով խորհրդակցությանը մասնակցում էր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Գաբրիել Գյոզալյանը ՋՕԸ-երի պատասխանատուներին եւ համայնքների ղեկավարներին տեղեկացրեց...
Մայիսի 27-ը՝ համապետական շաբաթօրյակի օր 24.05.2017
2017 թվականի մայիսի 27-ին հանրապետությունում հայտարարված է համապետական շաբաթօրյակ: Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի կարգադրությամբ ստեղծված ՝ ,,Մաքուր Հայաստան ,, ծրագիրն իրականացնող մարզային հանձնաժողովը համակարգում է շաբաթօրյակի նախապատրաստական եւ անցկացման աշխատանքները: Մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ կազմվել է շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան, որն իր մեջ ներառում է...
Նշվեց ընտանիքի օրը 24.05.2017
Մայիսի 15-ը ընտանիքի միջազգային օրն է: Այդ կապակցությամբ Արագածոտնի մարզպետարանը եւ Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ միջազգային բարեգործական կազմակերպության Արագածոտնի մարզային գրասենյակը համատեղ կազմակերպել էին տոնական միջոցառում: Մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գայանե Դանիելյանը շնորհավորեց ներկաներին եւ նշեց, որ 2011թ. փետրվարի 9-ին ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մայիսի 15-ն ամրագրվեց որպես Ընտանիքի օր,,,
Մարզպետը շրջայց կատարեց համայնքներում 23.05.2017
Մայիսի 23-ին մարզպետ Գաբրիել Գյոզալյանն այցելեց մարզի համայնքներ, որպեսզի ծանոթանա ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները: Արտենի. Արագածավան, Դաշտադեմ, Թալին, Ուջան, Աշտարակ համայնքներում նա շրջայց կատարեց պետական, մարզային եւ համայնքային ճանապարհներում, հանրային բնակավայրերում, միաժամանակ ծանոթացավ գործող աղբավայրերի իրավիճակին: Մարզպետին, ընդհանուր առմամբ, գոհացրեց սանիտարական մաքրման աշխատանքները

,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակում իրականացվում են մաքրման աշխատանքներ 18.05.2017
,,Մաքուր Հայաստան,, ծրագրի իրականացման նպատակով Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով, որտեղ ներգրավված են մարզպետարանի պատասխանատու մասնագետները: Հանձնաժողովի անդամները եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության մասնագետները հանատեղ շրջայց են կատարել մարզի համայնքներով: Ուսումնասիրությունների արդյունքում ճշգրտվել են այն տարածքները, որտեղ առկա են եղել աղբի կուտակումներ: Համայնքների, մարզային կազմակերպության ղեկավարների հետ համագործակցված աշխատանքի արդյունքում իրականացվել են մաքրման աշխատանքներ...


