Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նշվեց ընտանիքի օրը

24.05.2017

Մայիսի 15-ը ընտանիքի միջազգային օրն է: Այդ կապակցությամբ Արագածոտնի մարզպետարանը եւ Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ միջազգային բարեգործական կազմակերպության Արագածոտնի մարզային գրասենյակը համատեղ կազմակերպել էին տոնական միջոցառում:
Մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գայանե Դանիելյանը շնորհավորեց ներկաներին եւ նշեց, որ 2011թ. փետրվարի 9-ին ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մայիսի 15-ն ամրագրվեց որպես Ընտանիքի օր:Ողջույնի խոսքով հանդես եկավ Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ կազմակերպության Արագածոտնի մարզի զարգացման ծրագրի  ղեկավար տիկին Թամարա Բարբակաձեն: Նա կարեւորեց  մարզային կառույցների հետ իրենց արդյունավետ համագործակցությունը:

 Այնուհետեւ ամփոփվեցին ՙՙԻմ ընտանիքը՚՚ թեմայով շարադրությունների եւ նկարների մրցույթների արդյունքները: Լավագույն շարադրության հեղինակ ճանաչվեց Գեղադիրի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Ռոզա Գյոզալյանը, ով արժանացավ հավաստագրի եւ մարզպետ Գաբրիել Գյոզալյանի կողմից ստացավ դրամական պարգեւ:
Հավաստագրեր եւ նվերներ հանձնվեցին նաեւ շարադրության եւ նկարների մրցույթի բոլոր մասնակիցներին:
Միջոցառմանը ներկա էին եւ մասնակիցներին ողջունեցին մանկագիր, գրականագետ, դոկտոր, պրոֆեսոր Լյուդվիգ Կարապետյանը, բանաստեղծ, նկարիչ, Հայաստանի մշակույթի ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանը, երգահան, բանաստեղծ, երգիչ Արսեն Համբարյանը:
Գեղարվեստական կատարումներով հանդես եկան մարզի երաժշտական, արվեստի դպրոցների սաները:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34