Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մայիսի 27-ը՝ համապետական շաբաթօրյակի օր

24.05.2017

2017 թվականի մայիսի 27-ին հանրապետությունում հայտարարված է համապետական շաբաթօրյակ:
Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի կարգադրությամբ ստեղծված ՝ ,,Մաքուր Հայաստան ,, ծրագիրն իրականացնող մարզային հանձնաժողովը համակարգում է շաբաթօրյակի նախապատրաստական եւ անցկացման աշխատանքները: Մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ կազմվել է շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան, որն իր մեջ ներառում է նաև քարտեզագրված աղբանոցների վերացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները։ Ուշադրության կենտրոնում են լինելու հանրային տարածքների,
պատմամշակութային հուշարձանների, հանրապետական, մարզային եւ հանրապետական նշանակության ճանապարհների հարակից տարածքների մաքրման, բարեկարգման աշխատանքները:
Մարզային, համայնքային կազմակերպություններին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներին, կրթական, առողջապահական հաստատություններին եւ մասնավոր ընկերություններին, ողջ հանրությանը կոչ է արվում ակտիվ մասնակցություն ունենալ համապետական շաբաթօրյակին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14