Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետը շրջայց կատարեց համայնքներում

23.05.2017

Մայիսի 23-ին մարզպետ Գաբրիել Գյոզալյանն այցելեց մարզի համայնքներ, որպեսզի ծանոթանա ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները: Արտենի. Արագածավան, Դաշտադեմ, Թալին, Ուջան, Աշտարակ համայնքներում նա շրջայց կատարեց պետական, մարզային եւ համայնքային ճանապարհներում, հանրային բնակավայրերում, միաժամանակ ծանոթացավ գործող աղբավայրերի իրավիճակին:
Մարզպետին, ընդհանուր առմամբ, գոհացրեց սանիտարական մաքրման աշխատանքները: Նրա այցելած վայրերը մաքուր էին եւ հավուր պատշաճի բարեկարգ: Նա որոշակի անհարթություններ նկատեց, ինչի ուղղման կապակցությամբ տվեց հանձնարարականներ:
Սանիտարական մաքրման, բարեկարգման աշխատանքները շարունակվում են: Մայիսի 27-ին մարզը կմիանա համապետական շաբաթօրյակին, որի արդյունքում կամբողջանա բնակավայրերի մաքուր եւ բարետես նկարագիրը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14