Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի մոտ քննարկվեցին ոռոգման ջրի մատակարարման խնդիրները

24.05.2017

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի մոտ կայացավ խորհրդակցություն, որի թեման ոռոգման ջրի մատակարարման հարցն էր: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հրավերով խորհրդակցությանը մասնակցում էր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:
Գաբրիել Գյոզալյանը ՋՕԸ-երի պատասխանատուներին եւ համայնքների ղեկավարներին տեղեկացրեց, որ հանդիպումը կազմակերպվել է, քանի որ համակարգում բազմաթիվ խնդիրներ են կուտակված, որոնց լուծման համար համատեղ քննարկումների անհրաժեշտություն կա:
-Ոռոգման ջրի մատակարարման հարցը մենք փորձում ենք լուծել հիմա, որպեսզի ոռոգման ամենաթեժ պահին անհարկի լարվածություն չլինի, եւ գյուղացին այս հարցում խնդիրներ չունենա:
Մարզպետը ներկայացրեց, որ արդեն իսկ կարգավորված են Պարտիզակում եւ Աշնակում առկա հիմնախնդիրները, որոնք տարիներ շարունակ լուծում չէին ստանում: Սակայն, օրախնդիր հարցեր կան Ն. Բազմաբերդ, Կաքավաձոր, Կաթնաղբյուր եւ այլ համայնքներում:
Այնուհետեւ Արսեն Հարությունյանը ներկայացրեց 2016 թվականին մարզում իրականացրած ծրագրերը եւ նշեց, որ 2017 թվականին, ընդհանուր առմամբ, մարզում իրականացվելու են 2 մլն. 960 հազար դրամի ծրագրեր: Այդ շրջանակում, մասնավորապես, ներառված են Քուչակ, Ուշի, Կարբի, Աշտարակ, Բազմաղբյուր, Ուջան, Փարպի, Բյուրական, Տեղեր համայնքները: Ներկայացված ծրագրերի մեջ նա կարեւորեց 2018 թվականին մեկնարկող Կապսի ջրամբարի կառուցման ծրագիրը, որով նախատեսվում է մեծ քանակի ջուր մղել դեպի Արագածոտնի մարզ:
Իրենց համայքներում առկա խնդիրները ներկայացրին Աշնակի, Մաստարայի, Արտենիի, Հացաշենի, Արագածավանի, Կաթնասբյուրի համայնքների ղեկավարները: Քննարկված հարցերի շուրջ տրվեցին պարզաբանումներ եւ համապատասխան հանձնարարականներ:
Խորհրդակցության ավարտին պաշտոնյա մասնագետները մեկնեցին համայնքներ՝ առկա խնդիրներին տեղերում ծանոթանալու եւ հնարավորինս լուծումներ գտնելու նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01