Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակում իրականացվում են մաքրման աշխատանքներ

18.05.2017

,,Մաքուր Հայաստան,, ծրագրի իրականացման նպատակով Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի կարգադրությամբ ստեղծվել է հանձնաժողով, որտեղ ներգրավված են մարզպետարանի պատասխանատու մասնագետները:
Հանձնաժողովի անդամները եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության մասնագետները հանատեղ շրջայց են կատարել մարզի համայնքներով: Ուսումնասիրությունների արդյունքում ճշգրտվել են այն տարածքները, որտեղ առկա են եղել աղբի կուտակումներ: Համայնքների, մարզային կազմակերպության ղեկավարների հետ համագործակցված աշխատանքի արդյունքում իրականացվել են մաքրման աշխատանքներ: Այդ նպատակով մայիսի 6-ին կազմակերպվել է նաեւ մարզային շաբաթօրյակ, որի ընթացքում մաքրման, բարեկարգման համընդհանուր աշխատանքեր են իրականացվել:
Մարզի բնակավայրերի մաքրման եւ սանիտարական վիճակը մշտապես քննարկման առարկա է դառնում մարզպետի մոտ կազմակերպվող աշխատանքային խորհրդակցությունների ժամանակ: Նրա հանձնարարությամբ համապատասխան պատասխանատոտները նախապատրաստվում են մայիսի 27-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին:
Ներյկայացվող լուսանկարների մեջ պատկերված են բնակավայրերի տեսարաններ՝ մինչեւ մաքրվելը եւ՝ դրանից հետո:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 10:10:31