Նորություններ
Տեղեկատվություն Արագածոտնի մարզում հունվար ամսին գրանցված ծնունդների մասին 02.02.2017
Արագածոտնի մարզի ծննդատներում 2017 թ.հունվար ամսին գրանցվել է 56 ծնունդ: Նրանցից 25-ը աղջիկ է, 31-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը ներկայացրել է հետեւյալ տեղեկատվությունը. Աշտարակի տարածաշրջանում գրանցվել է 23 ծնունդ՝ 9 աղջիկ, 14 տղա, Թալինի տարածաշրջանում՝ 14 ծնունդ, 8 աղջիկ, 6 տղա, Ապարանի տարածաշրջանում՝ 15 ծնունդ, 6 աղջիկ, 9 տղա, Արագածի տարածաշրջանում՝ 4 ծնունդ, 2 աղջիկ, 2 տղա:

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ԳԱԲՐԻԵԼ ԳՅՈԶԱԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 27.01.2017
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս՝ Բանակի օրվա կապակցությամբ: Այս տարին հոբելյանական է մեր բանակի համար: Նշում ենք նրա կազմավորման 25 ամյակը: 1992-ի հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհուրդն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» բանաձեւը, որն էլ դարձավ Ազգային բանակի ստեղծման սկիզբը: Այդ օրը՝ հունվարի 28-ը, մեր երկրի պետական տոնացույցում նշվում է որպես Բանակի օր...

Նշվեց Հայկական բանակի կազմավորման 25 ամյակը 27.01.2017
Հայկական բանակի ծննդյան 25 ամյակի կապակցությամբ կայացավ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կազմակերպած միջոցառումը: Մասնակցում էին մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, ԱԺ պատգամավորներ, պետական, ռազմական, հասարակական կառույցների ղեկավարներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, Արցախյան ազատամարտի եւ Ապրիլյան պատերազմի մասնակիցներ, այլ հյուրեր...
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 26.01.2017
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Վայոց ձորի հատված), Արագածոտնի մարզի Ծաղկաշեն, Շենավան, Եղիպատրուշ, Ջրամբար, Ավշեն, Շենկանի, Ճարճակիս, Սիփան, Միջնատուն, Լեռնապար, Միրաք, Նիգավան, Զովասար, Գառնահովիտ, Օթևան գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են ձնաբքի պատճառով...

Կառավարությունում քննարկվել են Արագածոտնի և Տավուշի մարզերից ներկայացված ծրագրերը 26.01.2017
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Արագածոտնի և ՀՀ Տավուշի մարզերից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները: Արագածոտնի մարզից ստացված ծրագրերը վերաբերում էին ջերմոցային և անասնապահական տնտեսությունների ստեղծմանը, գյուղմթերքի վերամշակմանը, գյուղտեխնիկայի վերանորոգման բազայի, զբոսաշրջության խթանման ենթակառուցվածքների ձևավորմանը և այլն...
Կայացավ մարզպետ Գաբրիել Գյոզալյանի տարեսկզբի ասուլիսը 26.01.2017
Տեղի ունեցավ մարզպետ Գաբրիել Գյոզալյանի տարեսկզբի ասուլիսը: Մարզպետը ներկայացրեց 2016 թվականի ընթացքում մարզում իրականացված ծրագրերը եւ առաջիկա անելիքները: Մարզային լրատվամիջոցների ղեկավարներն ու լրագրողները տեղեկացան, որ 2016թ. դեկտեմբերի 22-ի դրությամբ մարզում ըստ ոլորտների կատարվել կամ ընթացքի մեջ է շուրջ 34 ներդրումային ծրագիր, որոնց համար ֆինանսավորումը կազմել է՝ շուրջ 6,525,766.0 հազար դրամ:


