Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

27.05.2017

Սիրելի’ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ:
2018 թվականի Մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը, որը կարեւորագույն նշանակություն ունեցավ հայոց պատմության մեջ: Այդ ամենը, սակայն, հեշտ չտրվեց: Պետականությունը ձեռք բերվեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերում տարած պատմական հաղթանակների շնորհիվ: Կանոնավոր զորքերի հետ կողք-կողքի անձնուրաց մարտնչում էին մեր աշխարհազորայինները, առաջին աշխարհամարտի ժամանակ կամավորական շարժմանն անդամագրված մեր բազմաթիվ նշանավոր եւ անձնուրաց զորավարներն ու ռազմիկները, ժողովրդական բոլոր ուժերը:
Նոր հնարավորություններ բացվեցին սեփական պետությունը կերտելու, նրա կայացումն ապահովելու համար: Անհրաժեշտ եղավ ազգային միասնության, ազատության ու անկախության, ինքնիշխան պետականության գաղափարների շուրջ մեր ժողովրդի բացառիկ համախմբվածության:
Մեր ավագ սերունդների հերոսական այդ դասերը փոխանցվեցին սերնդե-սերունդ, եւ դրսեւորվեցին մեր օրերում, երբ գրվում էին մեր երկրի նորագույն պատմության հերոսական էջերը: Այդ ոգեշնչումն իր նորովի դրսեւորումն ունեցավ հայոց նորագույն պատմության մեջ՝ Արցախյան ազատամարտում:
Կրկին շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ: Մաղթում եմ երջանկություն ու բարեկեցություն՝ ի փառս մեր համայն ազգի եւ մեր անկախ պետականության առաջընթացի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14