Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ուղերձը երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

31.05.2017

Սիրելի՛ երեխաներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Հունիսի 1-ը մեր պետական տոնացույցում նշվում է որպես երեխաների տոն: Եվ դա պատահական չէ, քանզի երեխաների հանդեպ սերն ու հոգատարությունը մեր բոլորիս պարտքն է, եւ ընկալվում է իբրեւ ազգային առանձնահատուկ դրսեւորում:
Մենք՝ մեծերս, անում ենք հնարավորը, որպեսզի երեխաներին փոխանցվեն ընտանեկան ջերմությունն ու հոգատարությունը: Մեր նպատակն է, որ դուք ունենաք անհոգ մանկություն, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագա:
Սիրելի՛ երեխաներ, այս պայծառ ու լուսավոր օրվա կապակցությամբ մաղթում եմ ձեզ խաղաղություն ու անսահման երջանկություն: Թո՛ղ որ իրականություն դառնան ձեր բոլոր բարի ցանկություններն ու երազանքները:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14