Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հնչեց վերջին զանգը

26.05.2017

Արագածոտնի մարզի 119 հանրակրթական դպրոցում մայիսի 26-ին հնչեց 2017-2018 ուսումնական տարվա վերջին զանգը: Մարզում 12-րդ դասարանն այս տարի ավարտում է 940, 9-րդը՝ 2345, 4-րդ ը՝ 1551 աշակերտ
Հանդիսավոր արարողություններ տեղի ունեցան բոլոր դպրոցներում: Մարզի ղեկավարի կողմից դպրոցներին նախօրոք տրված հանձնարարության համաձայն, դրանք անցան պատշաճության սահմաններում` առանց այլեւայլ ճոխությունների եւ ավելորդ խրախճանքների: ,,Վերջին դաս,,-ի միջոցառումներին ներկա եղան մարզպետարանի ներկայացուցիչները, ովքեր շնորհավորանքի հետ շրջանավարտներին փոխանցեցին մարզպետ Գաբրիել Գյոզալյանի կողմից հղված ուղերձը:
Շրջանավարտներից ու մանկավարժներից բացի, հանդիսություններին մասնակից էին մարզի եւ համայնքների ղեկավարները, ողջ հանրությունը: Իսկ օրվա անդորրը վերահսկվում էր ոստիկանության աշխատակիցների կողմից, ովքեր ողջ օրը հերթապահություն էին սահմանել բոլոր բնակավայրերում:
Կազմակերպված Վերջին դասի արարողություններից հետո, ձեւավորված ավանդույթի համաձայն, շրջանավարտներն այցելեցին իրենց բնակավայրերի հիշարժան վայրերը, ուխտատեղիները կամ սրբավայրերը` յուրահատուկ խորհուրդ տալով իրենց համար կարեւորագույն այդ օրվան: Իսկ այդպիսի վայրերը մարզում շատ են, որոնցում իրենց հաստատուն տեղն ունեն Տառերի պուրակն ու հայոց այբուբենին նվիրված հուշակոթողը, ինչպես նաեւ Մեսրոպ Մաշտոցի շիրիմը, որ հանգչում է Օշականի իր իսկ անունը կրող եկեղեցում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01