Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համապետական շաբաթօրյակը՝ Արագածոտնում

27.05.2017

 Արագածոտնի մարզը միասնաբար մասնակցեց մայիսի 27-ին հայտարարված համապետական շաբաթօրյակին:
Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի կարգադրությամբ ստեղծված՝ ,,Մաքուր Հայաստան ,, ծրագիրն իրականացնող մարզային հանձնաժողովի կողմից կազմված շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանի մեջ ներառված էին ինչպես քարտեզագրված աղբանոցների վերացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները, այնպես էլ հանրային տարածքների, պատմամշակութային հուշարձանների, հանրապետական, մարզային եւ հանրապետական նշանակության ճանապարհների հարակից տարածքների մաքրման, բարեկարգման աշխատանքները:
Շաբաթօրյակի մեկնարկը տրվեց առավոտյան ժամը 9-ին, իսկ ավարտը՝ մինչեւ այն ժամը, երբ մարզն ամբողջությամբ մաքուր կլինի: Շաբաթօրյակին մասնակից եղան մարզային, համայնքային կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները, եւ մասնավոր ընկերությունները, ողջ հանրությունը:
Շաբաթօրյակի աշխատանքներին ծանոթանալու նպատակով մարզպետ Գաբրիել Գյոզալյանը շրջայց կատարեց մարզկենտրոն Աշտարակում եւ մարզի մի շարք համայնքներում: Մարզպետին գոհացրեց սանիտարական մաքրման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, շաբաթօրյակի էր դուրս եկել 14 հազար մարդ, աշխատանքի էր դուրս բերվել 120 ինքնաթափ մեքենա, 80 ամբարձիչ:
Նշենք, որ ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակում որ մարզը արդեն իսկ զգալի աշխատանքներ են կատարվել: Մարզում հայտարարված սանիտարական միամսյակի, ինչպես նաեւ հետագա շարունակական աշխատանքների արդյունքում մաքրվել, բարեկարգվել են հուշարձանների, հասարակական վայրերի շրջակայքը, մարզային եւ համայնքային ճամապարհների հարակից տարածքները, 136 աղբավայրից 124-ը փակվել է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01