Նորություններ

ՀՀ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի ասուլիսը 27.09.2016
Սեպտեմբերի 27-ին կայացավ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յու. Ազատյանի ասուլիսը: Մարզայիւն զանգվածային լրատվության ղեկավարներին եւ լրագրողներին աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը ներկայացրեց, որ աշդեն ավանդույթ է դարձել աշխատակազմի վարչությունների հաշվետվությունները կազմակերպել ասուլիսների ձեւաչափով: Նա նշեց, որ գալիք տարում դրանք կկազմակերպվեն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ...

Հիմնանորոգումից հետո բացվեց Մելիքգյուղի դպրոցը 26.09.2016
Սեպտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Մելիքգյուղում կայացավ դպրոցի բացման արարողությունը: Դպրոցը հիմնանորոգվել է արգենտինահայ բարերարներ Հրաչյա եւ Մերի Սուրենյանների ֆինանսավորմամբ` ,,Հայաստան,,համահայկական հիմնադրամի կողմից: Հանդիսավոր արարողությանը ներկա էին մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, ,,Հայաստան,,համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, բարերարներ տեր եւ տիկին Սուրենյանները` սփյուռքից ժամանած իրենց հարազատների հետ, բազմաթիվ հյուրեր...

,,Իմ Հայաստան,, համահայկական 3-րդ փառատոնի մասնակիցները` Արագածոտնի մարզում 24.09.2016
ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված ,,Իմ Հայաստան,, համահայկական 3-րդ փառատոնի մասնակիցները սեպտեմբերի 23-ին Արագածոտնի մարզում էին: Առիթն այստեղ կազմակերպված դուդուկի փառատոնն էր, որին մասնակցեց սփյուռքից ժամանած 40 դուդուկահար: Փառատոնին իր աջակցությունը ցուցաբերեց Արագածոտնի մարզպետարանը: Ծրագրի շրջանակում մասնակիցներն այցելեցին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, ծանոթացան եկեղեցու պատմությանը, ծաղիկներ տեղեդրեցին Մեսրոպ Մաշտոցի շիրմին

Նշվեց ՀՀ Անկախության 25 ամյա հոբելյանը 22.09.2016
ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ միջոցառումների լայն ծրագիր էր պատրաստել Արագածոտնի մարզպետարանը: Մարզի ղեկավարությունը` մարզպետ Գաբրիել Գյոզալյանի գլխավորությամբ, ԱԺ պատգամավորներ Մնացական Մնացականյանը, Բազմասեր Առաքելյանը, առողջապահության, մայրության եւ մանկության հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, հոգեւոր դասի առաջնորդներն այցելեցին Աշտարակի գերեզմանատանը ամփոփված զոհված ազատամարտիկների պանթեոն` հիշատակի տուրք մատուցելու նորանկախ հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ նահատակված զինվորներին, տեղադրեցին ծաղկեպսակներ...

Հարգելի հայրենակիցներ, Սեպտեմբերի 21-ին մեր երկիրը նշում է իր պետական գլխավոր տոնը` Անկախության օրը: Ուղիղ 25 տարի առաջ, միավորվելով ազգային գաղափարների շուրջ, մեր ժողովուրդը միահամուռ եւ համախումբ, մասնակցեց համազգային հանրաքվեին եւ իր վճռորոշ ,,այո,,-ն ասաց` մեկընդմիշտ հաստատելով անկախ Հայաստան ունենալու իր կամքն ու վճռականությունը: Դրանով իսկ իրականացավ մեր պապերի ու նախապապերի դարավոր երազանքը...

Մարզպետի մոտ կայացած խորհրդակցությանը ամփոփվեց ոստիկանության համակարգի գործունեությունը 14.09.2016
Սեպտեմբերի 14-ին մարզպետ Գաբրիել Գյոզալյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն` ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, տարածքային բաժինների ղեկավարների մասնակցությամբ: Մասնակիցներին ներկայացվեց ոստիկանության մարզային վարչության եւ բաժինների հաշվետվությունը մարզպետի մոտ կայացած վերջին` հունիսի 7-ի խորհրդակցությունից հետո իրականացված աշխատանքների վերաբերյալ...