Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզից 12 ընտանիք պայքարում է ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցանակի համար

17.07.2017

Հուլիսի 17-22-ը՝ Ծաղկաձորում ընթանում է ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի հանրապետական փուլը:
Արագածոտնի մարզից մրցույթին մասնակցում է 12 ընտանիք, եւ մեկ հաշմանդամություն ունեցող ընտանիք, ովքեր ներկայանում են տարիքային 4 խմբով: Նրանք մարզական լավ պատրաստվածություն ունեցող այն ընտանիքներն են, որոնք առավելագույն ցուցանիշներով հաղթել են մրցույթի տարածքային եւ մարզային փուլերում:
Տարիներ շարունակ կազմակերպվող այս մրցույթը մարզում տարեցտարի ընդլայնում է շրջանակները, եւ հետաքրքրությունը չի մարում: Այս տարի Աշտարակի, Թալինի, Ապարանի տարածաշրջաններից ավելի քան 81 ընտանիք մասնակցել է առաջին փուլին, որից 36-ը մրցույթը շարունակել է մարզային փուլում:
Մարզական ընտանիքները լավ են նախապատրաստվել մրցումներին եւ հաջողության հասնելու հիմքեր ունեն: Նրանց հետ կազմակերպչական աշխատանքները համակարգվել է մարզպետարանի կողմից, եւ մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարականով՝ մրցույթի ողջ օրերին մարզը ներկայացնող ընտանիքների կողքին Ծաղկաձորում կգտնվի մարզպետարանի պատասխանատուն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34