Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի աշխատանքային առաջին օրերը հագեցած են

15.07.2017

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի աշխատանքային առաջին օրերը ճանաչողական նպատակ ունեն: Նա հանդիպումներ է կազմակերպում մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանման ղեկավարների հետ, նրանց հետ քննարկում ընթացիկ աշխատանքներին, առաջիկա ծրագրեին վերաբերող խնդիրները:
Արդեն իսկ առանձնացվել են մի շարք հարցեր, որոնք առնչվում են մարզում իրականացվող հրատապ ծրագրի իրականացմանը, ոռոգման եւ խմելու ջրի մատակարարմանը եւ առաջնային այլ հարցերի:
Մարզպետը հանդիպել է նաեւ մարզի առողջապահական, մարզային այլ կառույցների ղեկավարների, մի շարք համայնքապետերի հետ: Նրանց հետ ձեռք են բերվել աշխատանքային համագործակցության առաջին պայմանավորվածությունները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01