Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնում կիրականացվի հակակարկտային պիլոտային ծրագիր 07.08.2017

Հայաստանում կարկտահարությունից պաշտպանության առավել արդյունավետ մեթոդներ ներդնելու նպատակով ներկայումս, ՀՀ կառավարության որոշմամբ, իրականացվում է պիլոտային ծրագիր, որի շրջանակում պետբյուջեի միջոցների հաշվին կատարվում է ռադիոլոկացիոն կայանի արդիականացում, որպեսզի այն կարողանա սպասարկել նաև նույն ծրագրով ՀՀ Արմավիրի և Արագածոտնի մարզերում ներդրվող նոր, ժամանակակից հրթիռային հակակարկտային կայանները: Այս օրերին Հայաստանում գտնվող ռուս բարձրակարգ մասնագետների օգնությամբ 1973թ. արտադրության կայանը համալրվում է նորագույն թվային սարքավորումներով.....

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ 07.08.2017

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Օգոստոսի 08-12-ին հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 40...41 աստիճան, առանձին հատվածներում՝ 42 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 8-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:Երկարատև ֆիզիկական աշխատանքը արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն: Սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Աշոտ Սիմոնյանը Ապարանի համայնքապետերի հետ քննարկեց ընթացիկ խնդիրները

Աշոտ Սիմոնյանը Ապարանի համայնքապետերի հետ քննարկեց ընթացիկ խնդիրները 04.08.2017

Օգոստոսի 3-ին Աշոտ Սիմոնյանը այցելեց Ապարանի տարածաշրջան եւ համայնքների ղեկավարների հետ խորհրդակցություն անցկացրեց Ապարանի քաղաքապետարանում: Մարզպետը ողջունեց համայնքապետերին եւ ասաց, որ այցի նպատակը նրանց հետ ծանոթանալն է, նրանց խնդիրները լսելը եւ համատեղ դրանց լուծման հնարավորությունները քննարկելը: -Այսօր կուտակված խնդիրները ավելին են, քան կառավարության՝ դրանց լուծման հնարավորությունները: Ուստի յուրաքանչյուր համայնք, յուրաքանչյուր բնակիչ պարտավոր է իր վրա որոշակի բեռ վերցնել,-ասաց մարզպետը....

Կայացավ մարզպետի հանդիպումը Թալինի տարածաշրջանի մի խումբ համայնքապետերի  հետ

Կայացավ մարզպետի հանդիպումը Թալինի տարածաշրջանի մի խումբ համայնքապետերի հետ 03.08.2017

Շարունակվում են մարզպետ Աշոտ Սիմոնյանի այցելությունները մարզի համայնքներ: Հերթական այցը օգոստոսի 2-ին էր: Արագածավանի համայնքապետարանում մարզպետը հանդիպեց Թալինի տարածաշրջանի Արագածավան, Արտենի, Գետափ եւ Լուսակն համայնքների ղեկավարների հետ: Սրանք այն համայնքներն են, որոնք խոշորացման ծրագրով միավորվելու են մեկ՝ Արագածավան համայնքի մեջ: Խորհրդակցությանը ներկա էին նաեւ ավագանու անդամներ, ինչպես նաեւ Արագածավանի բնակիչներ: Աշոտ Սիմոնյանը ողջունեց ներկաներին եւ նշեց, որ իրենց առաջին հանդիպումից նա ակնկալում է գործնական եւ արդյունավետ քննարկումներ....

Տեղեկատվություն Արագածոտնի մարզում հուլիս ամսին գրանցված ծնունդների մասին 03.08.2017

Արագածոտնի մարզի ծննդատներում 2017 թ.հուլիս ամսին գրանցվել է 75 ծնունդ: Նրանցից 37-ը աղջիկ է, 38-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը ներկայացրել է հետեւյալ տեղեկատվությունը. Աշտարակի տարածաշրջանում գրանցվել է 31 ծնունդ՝ 17 աղջիկ, 14 տղա, Թալինի տարածաշրջանում՝ 23 ծնունդ, 11 աղջիկ, 12 տղա, Ապարանի տարածաշրջանում՝ 14 ծնունդ, 7 աղջիկ, 7 տղա, Արագածի տարածաշրջանում՝ 7 ծնունդ, 2 աղջիկ, 5 տղա:

Մարզպետն ընդունեց ,,Վեոլիա Ջուր,, ՓԲԸ գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեին

Մարզպետն ընդունեց ,,Վեոլիա Ջուր,, ՓԲԸ գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեին 02.08.2017

Օգոստոսի 2-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանն ընդունեց ,,Վեոլիա Ջուր,, ՓԲԸ գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեին: Քննարկվեց խմելու ջրի մատակարարման ոլորտում մարզում առկա հիմնախնդիրները եւ առաջիկա անելիքները: Կրիստիան Լըֆեն ներկայացրեց ընկերության գործունեության ընդհանուր նկարագիրը եւ դրանում առանձնացրեց Արագածոտնի մարզում իրականացվելիք ծրագրերը: Նշվեց, որ առանձնակի ուղադրության կենտրոնում են լինելու մատակարարման ջրի բարձր որակական հատկանիշերի, ինչպես նաեւ՝ մատակարարման ժամաքանակի ապահովումը: Քննարկված հարցերի մեջ առանձնացվեցին մարզկենտրոն Աշտարակի, սահմանամերձ Թլիկ գյուղի ջրամատակարարման խնդիրները, եւ դրանց լուծման ուղիները....

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-01 17:47:26